Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ռուբիկի մեջ հայի արյուն չի հոսում. Սյունիքի մարզպետը` Հախվերդյանին

Mihran
Yazar:
Mihran
22:09, cumartesi, 02 mart, 2013
Ռուբիկի մեջ հայի արյուն չի հոսում. Սյունիքի մարզպետը` Հախվերդյանին

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը լուրջ կասկածներ ունի երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի հայ լինելու վերաբերյալ: Slaq.am-ի հետ զրույցում Սուրեն Խաչատրյանն անդրադարձավ օրերս Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքում Ռուբեն Հախվերդյանի ելույթին, որում վերջինս Արցախն անվանել էր «հեռավոր ադրբեջանական գավառներից մեկը»:

Նա մասնավորապես ասել էր. «Ի՞նչ է նշանակում, որ հեռավոր ադրբեջանական գավառից եկած մարդը պետք ա մեզ, ասենք, ղեկավարի»:

Սյունիքի մարզպետն ի պատասխան ասաց. «Երբ Ռուբեն Հախվերդյանն Արցախն անվանում է «ադրբեջանական մի գավառ», մոռանում է, որ Սերժ Սարգսյանի նախնիները Տեղ գյուղից են, ինքն էլ կապ է ունեցել Արցախի հետ: Հախվերդյանը մոռանալով մեր պատմական տարածքները՝ փորձում է դրանք ադրբեջանական գավառ համարել, այ էստեղ պետք է սկսել փնտրել, թե Ռուբեն Հախվերդյանի նախնիները ովքե՞ր են և նրա արմատները որտեղի՞ց են գալիս: Չեմ կարծում, որ հայ արմատներ ունեցող մարդը կարող է իրեն թույլ տալ նման բան ասել: Օյաղ մարդու մտքինը խմած մարդու լեզվին է: Եթե նա նույնիսկ խմած է եղել, դա ոչինչ չի նշանակում, քանի որ նա մոռանում է մեր պատմական տարածքները:

Հախվերդյանը Հայոց պատմության կեղծարարներից է, նա ուրացող է, ով կարողացել է Ղարաբաղը՝ մասնավորապես Ստեփանակերտը և Տեղ գյուղը անվանել «ադրբեջանական գավառ»:

Նա սրբապիղծ է, եթե հերոսական Սյունիքն ու Արցախը Ադրբեջանի մաս է համարում: Ռուբիկի մեջ հայի արյուն չի հոսում, չի կարող պատահել, որ հայ մարդը ՀՀ նախագահին, առհասարակ ղարաբաղյան հերոսին, հերոսական պատմություն և ճանապարհ անցած մարդուն նման բան ասի», -վրդովված ասաց Սուրեն Խաչատրյանը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4887 | 11 | 0
Facebook