Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հանցավոր ոտնձգությունը կասեցնելու գործում ոստիկաններին օգնած քաղաքացին պարգեւատրվել է

Mihran
Yazar:
Mihran
20:58, cumartesi, 02 mart, 2013
Հանցավոր ոտնձգությունը կասեցնելու գործում ոստիկաններին օգնած քաղաքացին պարգեւատրվել է
    

Մարտի 2-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվոգրով պարգեւատրել է Երեւանի բնակիչ Արմեն Ղազարյանին, որը ոստիկաններին օգնել էր հանցավոր ոտնձգությունը կասեցնելու գործում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանությունից: Արմեն Ղազարյանը ոստիկանության կողմից նաեւ գազային ատրճանակ ու հուշանվերներ է ստացել: Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնել Արմեն Ղազարյանին աջակցության համար եւ հավաստել, որ ոստիկանությունը ընդլայնելու է համագործակցությունը օրինապահ քաղաքացիների հետ՝ ի շահ ողջ հասարակության անվտանգության ու բարօրության:

Հիշեցնենք, որ երեկ ոստիկանները ձերբակալել են Ավանի Խուդյակով փողոցի թիվ 175/4 հասցեում գտնվող արտարժույթի փոխանակման կետից գումար հափշտակած կողոպտչին: Ուղիղ 10 օր 33-ամյա երիտասարդը մտմտում էր, թե ոնց է կողոպտելու հարեւան փողոցի փոխանակման կետը: 10-օրյա ժամանակահատվածը պատահական չէր ընտրվել: Հետո արդեն, ոստիկանության բաժնում, հանցանքի պահին մերկացված երիտասարդը պատմելու էր, որ մարտի 1-ը կուտակած պարտքերը մարելու վերջնաժամկետն էր: Ավանի բնակիչ 33-ամյա Շահեն Ղուկասյանն ամուսնացած է, երեխատեր, բանկերից մեկում անվտանգության աշխատակից է: Տեւական ժամանակ բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ կատարելով՝ հաջողացրել էր ավելի մի քանի միլիոն դրամի պարտք կուտակել:

Սպառվել էին պարտքով փող ճարելու բոլոր հնարավորությունները, խաղադրույքի գումար բնականաբար չկար, իսկ պարքատերերը օղակը սեղմում էին: Մի քանի անգամ տարադրամ էր փոխանակել Ավանի Խուդյակովի փողոցում գտնվող փոխանակման կետում: Նկատել էր տեսահսկման սարքերը, տեսել էր, որ ընդամենը մի աշխատող կա՝ երիտասարդ կին, ու նախապատրաստվել էր: Մի խոսքով, եւ պատրաստվելու, եւ սթափ մտածելու ու հետ կանգնելու ժամանակ հաստատ ունեցել էր, սակայն հաղթել էր մոլուցքը, ու գնացել էր դատապարտված ճանապարհով:

Իսկ մարտի 1-ին ժամը 17.20-ին ամեն ինչ կատարվել էր ակնթարթորեն, ինչը եւ արձանագրել էր տեսախցիկը. դիմակավորված, գլխարկով անծանոթը մտնելով ներս, արագ մագլցում է ապակյա արգելապատնեշով, այդ ընթացքում աշխատակցուհին վազում բացում է մուտքի դուռն ու օգնություն կանչում: Իսկ կողոպտիչը հասցնում է ճանկել դրամարկղի ողջ գումարն ու դիմել փախուստի:

Հետո տեղի է ունենում Շահեն Ղուկասյանի համար ամենաանսպասելին: Տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու օգնության կանչերին անմիջապես արձագանքում է մայթեզրին կայանված տաքի ավտոմեքենայի վարորդ Արմեն Ղազարյանը: Արագ կողմնորոշվելով՝ սկսում է կրնկակոխ հետապնդել փախստականին: Մի 50-60 մետր, եւ վարորդը հասնում ու գետնում է Շահենին: Գիտակցելով, որ հանցագործի հետ գործ ունի, փորձում է ոլորել ձեռքերն ու օգնություն է կանչում: Վայրկյաններ անց արդեն օգնության հասած ոստիկանները բերման են ենթարկում Շահենին: Հափշտակած ու ծոցը խցկած փողը, որ 1 090 000 դրամ էր, հայտնաբերվում եւ առգրավվում է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Շահեն Ղուկասյանը ձերբակալված է:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3732 | 0 | 0
Facebook