Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բրիտանացի բժիշկները սխալմամբ ամորձատել են հիվանդին

Mihran
Yazar:
Mihran
20:56, cumartesi, 02 mart, 2013
Բրիտանացի բժիշկները սխալմամբ ամորձատել են հիվանդին
    

Մեծ Բրիտանիայի Սելիսբերի քաղաքում բժիշկները սխալմամբ ամորձատել են հիվանդին։ 48-ամյա հիվանդի քաղցկեղային ուռուցք ունեցող մեկ ամորձին հեռացնելու փոխարեն նրանք երկուսն են հեռացրել։

Սկզբում բժիշկները տղամարդու առողջ օրգանն են հեռացրել, հետո ցանկացել են փրկել դրությունը, սակայն չի հաջողվել։ Թմրեցումից ուշքի եկած հիվանդին հայտնել են, որ կրկին քաղցկեղային ուռուցքը հեռացնելու վիրահատության են ենթարկելու։ Տուժածը դիմել է դատարան, պատասխանողները ներողություն են հայցել անփութության համար։

«ԻնտերՆովոստին» հայտնում է, որ համաձայն Մեծ Բրիտանիայում վերջերս անցկացրած հարցման՝ բրիտանական բուժհաստատությունների աշխատակիցների 12%-ն իրենց հարազատ-բարեկամներին խորհուրդ չեն տալիս բուժվել իրենց հիվանդանոցներում։


    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4138 | 0 | 0
Facebook