Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Լուռ ու խոհեմ մի հայացք

19:23, pazartesi, 30 оcak, 2017
Լուռ ու խոհեմ մի հայացք
     Լռության ու խոհեմության մի ներդաշնակ մեղեդի կա այս կնոջ հայացքում: Մեղեդի, որ ունկնդրելի է առանց խոսքերի ու առանց երաժշտության: Հայրենասեր, հայրենապաշտ, հայրենականչ, հայրենախոս… Հայրենիքին առնչվող բառերի շարքը երկար կարելի է թվարկել, քանզի նա շնչում ու ապրում է հայրենասիրությամբ: Ռուզաննա Կրպեյանն է. Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի քույրը, «Վարդանանք» ՌՀԴԱ փոխնախագահը: Նրա լուսավոր աչքերում մի անորոշ թախիծ կա, որ խառնված ժպիտին շարունակում է ապրել ու ապրեցնել, ստեղծագործել ու սերունդների մեջ սեր սերմանել առ հայրենին, ոգեկոչումի դասեր տալ, հպարտության ու գնահատումի եզրեր սահմանել: Նա յուրօրինակ է որպես կին, որպես մայր, որպես հասարակական գործիչ: Օժտված է Մարդ Մարդուն բնորոշ բոլոր հատկանիշներով: Նրա հետ աշխատելն ինքնին գերագույն հաճույք է: Մեծի հետ մեծ է, փոքրի հետ՝ փոքր: Ցանկացած իրավիճակում կարողանում է ճիշտ կողմնորոշվել ու սառը դատել: Երբեմն խառնվելով երիտասարդության ալիքին վերածվում է խենթ ու կենսասեր աղջնակի, իսկ ավելի հաճախ արդարամիտ ու արդարախոս ձևաչափով առանձնանում է բոլորից: Նրա հետ կարող ես ժամերով զրուցել ու չհոգնել, որովհետև անընդհատ սովորելու բան կա: Նրա տեսակը անհրաժեշտություն է մեր սերունդին՝ հայապաշտ ու հայամեծար դաստիարակություն սերմանելու և հային հայ պահելու համար:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5635 | 0 | 0
Facebook