Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Դիպլոմներ և աշխատանքի նշանակման հրամաններ Արդարադատության ակադեմիայի շրջանավարտներին

15:21, salı, 24 оcak, 2017
Դիպլոմներ և աշխատանքի նշանակման հրամաններ Արդարադատության ակադեմիայի շրջանավարտներին

Հունվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Արդարադատության ակադեմիայի 8 ունկնդիրների՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական ուսուցման դասընթացի ավարտին:
    
     Շրջանավարտներին ավարտական դիպլոմներ հանձնեց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը: Դիպլոմների հետ միասին շրջանավարտները ստացան աշխատանքի նշանակման մասին հրամանները, որոնք հանձնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
    
    

Դատախազների թեկնածուների մասնագիտական պատրաստումը տևել է 9, 5 ամիս՝ 2016 թվականի մարտ 1-ից դեկտեմբերի 16-ը՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը:
    
    

ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորեց շրջանավարտներին ակադեմիայում ուսումնառությունը հաջող ավարտելու կապակցությամբ և նշեց, որ այսօրվանից նորանշանակ դատախազների կյանքում կարևորագույն էջ է սկսվում: Համակարգի աշխատանքի արդյունավետությունն ու զարգացումն ապահովելու համար Գլխավոր դատախազը նոր սերնդի դատախազներից ակնկալում է ակտիվ նախաձեռնողականություն:
     «Համոզված եմ՝ դատախազությունում ծառայությունը մեր երկրին ծառայելու լավագույն առիթն է և հնարավորությունը» , -նշեց Արթուր Դավթյանը և առանձնահատուկ շնորհավորեց Զինվորական դատախազության ստորաբաժանումներում աշխատանքի անցած դատախազներին, որոնցից պահանջվում են բացառիկ մոտեցումներ, որովհետև նրանք գործ ունեն բանակի և զինվորի հետ:
    
    

ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն հայտնեց ռեկտոր Սերգեյ Առաքելյանին և ակադեմիայի անձնակազմին մասնագիտական պատրաստում անցկացնելու նպատակով մեծ ջանք ու եռանդ ներդնելու համար, նաև վստահություն հայտնեց, որ ունկնդիրները տեսական գիտելիքներին զուգահեռ Ակադեմիայում գործնական հմտություններ են զարգացրել և լիարժեք պատրաստ են աշխատանքի անցնել:
    
    

Շնորհակալություն հայտնելով Գլխավոր դատախազին աշխատանքը գնահատելու համար և շնորհավորելով շրջանավարտներին՝ ռեկտոր Սերգեյ Առաքելյանն իր ելույթում նշեց, որ Ակադեմիան այսօր հերթական սերունդն է ճանապարհում դժվար կյանք: Նոր սերնդին ներկայացվող պահանջները խիստ են, բայց ռեկտորը լիահույս է՝ Ակադեմիայում ստացած գիտելիքը, աշխատասիրությունը, նաև մարդկային որակները կնպաստեն դատախազի կոչումը բարձր պահելուն:
     «Աշխատե՛ք ձեզ դրսևորել այնպես, որ որևէ մեկի մտքով չանցնի չարախոսել ձեր համակարգի և ձեր ուսուցիչների մասին» , - ասաց ռեկտորը:
    
    

«Հաջողություն եմ մաղթում և լիարժեքորեն վստահ եմ, որ դուք հաջողելու եք, եթե այսօրվանից սկսում եք ձեր ծառայությունը նվիրումով. ծառայություն աշխատանքին, երկրին, ժողովրդին» , - դիմելով նորանշանակ դատախազներին՝ նշեց Գլխավոր դատախազը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4657 | 0 | 0
Facebook