Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Քննարկվեցին առաջիկա անելիքները

14:59, salı, 24 оcak, 2017
Քննարկվեցին առաջիկա անելիքները
    

Հունվարի 9-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները՝ իրավաբանական բաժնի ղեկավար Ջեսիկա Անդերսոնը, ղեկավարի տեղակալ Սուսաննա Գրիգորյանը, խորհրդատու Մարինե Անտոնյանը:

Ակադեմիայի հեռաուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը ողջունեց հյուրերին և ներկայացրեց համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքն ու առաջիկա ծրագրերը: Մասնավորապես՝ մշակվել և ակադեմիայում ներդրվել է «Փախստականների իրավունք» հեռաուսուցման դասընթացը: Այն տևել է 10 շաբաթ, որին մասնակցել է 10 դատավոր ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից, ՀՀ վարչական վերաքննիչ և Վարչական դատարաններից:
    
     Հեռաուսուցման վարչության պետը մանրամասն խոսեց արդյունքների մասին՝ ներկայացնելով դասընթացի արդյունավետության գնահատման հաշվետվությունը՝ նյութերի բովանդակությունից մինչև դրա կիրառական նշանակություն, տեխնիկական ու կազմակերպական հարցեր:

ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության իրավաբանական բաժնի ղեկավար Ջեսիկա Անդերսոնն առաջարկեց հեռաուսուցման դասընթացն ավարտած դատավորների համար առաջիկայում կազմակերպել մեկօրյա սեմինար-քննարկում՝ նվիրված դասընթացի արդյունքների ամփոփմանը:
    
     Իրավաբանական բաժնի ղեկավարի տեղակալ Սուսաննա Գրիգորյանն էլ խոստացավ թեմային առնչվող լրացուցիչ նյութեր տրամադրել, որոնք օգտակար կլինեն դատավորների համար: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին սեմինար-քննարկումն անցկացնել փետրվարին, Արդարադատության ակադեմիայում:
    
    

Հյուրերն ակադեմիայի գրադարանին նվիրեցին վերջերս լույս ընծայված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների ժողովածուն՝ գիրք 10, հայերեն թարգմանությամբ:
    
    

Կողմերը նաև քննարկեցին 2017 թվականին հեռաուսուցման նոր դասընթացի մշակման խնդիրները և դրա մեկնարկի նախապատրաստական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3010 | 0 | 0
Facebook