Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մեկնարկեց հայ դպրոցականների օլիմպիական հաղթարշավը

21:15, pazar, 22 оcak, 2017
Մեկնարկեց հայ դպրոցականների օլիմպիական հաղթարշավը
     2017 թ. հունվարի 12-ից 18-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցավ Ժաուտիկովյան միջազգային 13-րդ օլիմպիադան, որին մասնակցեց 19 երկրի 57 թիմ՝ 400 մասնակցով: Օլիմպիադային Հայաստանի Հանրապետությունից մասնակցեց 16 աշակերտ, որոնցից 12-ն արժանացան 4 արծաթե և 8 բրոնզե մեդալների: Հայաստանի թիմը ղեկավարում էր Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Ռոբերտ Զոհրանյանը և «Քվանտ» վարժարանի ինֆորմատիկայի ուսուցիչ Գրիգոր Աղաբաբյանը: «Մաթեմատիկա» առարկայից արծաթե մեդալների արժանացան Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սաներ Միքայել Մկրտչյանը, Սերգեյ Ներսիսյանը և Գագիկ Մաղաքյանը, «Ֆիզիկա» առարկայից` «Քվանտ» վարժարանի աշակերտ Միքայել Եղիազարյանը: «Մաթեմատիկա» առարկայից բրոնզե մեդալների արժանացան Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սաներ Անդրանիկ Մովսիսյանը, Վահե Կարագուլյանը, Նարեկ Մկրտումյանը և «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքսանդր Կարալյանը, «Ֆիզիկա» առարկայից` Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Դավիթ Գևորգյանը և Խաչատուր Նազարյանը, «Ինֆորմատիկա» առարկայից` Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սան Խաժակ Գալստյանը և «Քվանտ» վարժարանի աշակերտ Համլետ Միքայելյանը:
Kaynak: edu.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4053 | 0 | 0
Facebook