Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Ողջունելի է, երբ հիվանդը հասնում է ցանկալի արդյունքի»

Mamul.am
Yazar:
Mamul.am
01:32, perşembe, 19 оcak, 2017
«Ողջունելի է, երբ հիվանդը հասնում է ցանկալի արդյունքի»
    
    

Գաղտնիք չէ, որ մենք՝ հայերս, առողջության հանդեպ դեռևս ցածր զարգացող մշակույթ ունենք և հաճախ բժշկի դիմում ենք, ժողովրդի լեզվով ասած, երբ դանակն հասնում է ոսկորին: Այսինքն՝ ամենաբարդ փուլում, երբ դժվարէ լինում առողջության վերականգնումը: Պետք է գիտակցել սեփական առողջության կարևորությունը և առողջ կյանքն ապահովվելու համար տարին մեկ անգամ կանխարգելիչ հետազոտու-թյան ենթարկվել: Ցանկացած հիվանդության արդյունավետ բուժումը 90-95% -ով կախված է արագ և ճիշտ ախտորոշումից: Այսօր արդեն ժամանակակից սարքավորումների միջոցով հնարավոր է բարձր ճշգրտությամբ որոշել այս կամ այն հիվանդությունը:
    

Բժիշկ Ա. Հարությունյանին վերաբերող գոհունակության կարծիքներն էլ մեզ համար առիթ հանդիսացավ անձամբ ճանաչելու միտումով զրուցել երախտիքի արժանի բժշկի հետ: Զրույցը հաճախակի էր ընդհատումներ ունենում, քանի որ հիվանդների քանակն ու հոսքն աննկարագրելի շատ էր:

Ի դեպ, նշեմ, որ Ա. Հարությունյանը աշխատում է «Օն Կլինիք» - ԱՆԻ միջազգային բժշկական կենտրոնում, որպես՝ մաշկավենորաբան- կոսմետոլոգ: Կենտրոնի անձնակազմի հետ զրույցից պարզ դարձավ, թե որքան են սիրում և գնահատում Ա. Հարությունյանի անհատականությունն ու կարևորում կլինիկայում իր մեծ դերն ու ներուժը: «Մենք չենք պատկերացնում, նույնիսկ մեկ օրն, առանց մեր սիրելի կոլեգայի: Երբ նա մեզ հետ է, օրն այնքան ջերմ և թեթև է անցնում: Շատ նախաձեռնող և դրական լիցքերով մարդ է: Բժշկական էթիկայի նորմերը պահպանող է, այսինքն եթե հիվանդը գալիս է իր մոտ բժշկական անօգուտ միջամտություն ստացած վիճակում, որբևէ ավելորդ մեկնաբանություններ չի հնչեցնում այլ բուժող բժշկի հասցեին, դա արդեն իսկ օրինակելի է: Այնքան բարձր մարդկային արժեքներ ունի, որ չեմ կարող մասնավորեցնել և նշել, իսկ ինչ մնում է արհեստավարժությանը, ապա ասեմ, որ հանրապետության մաշտաբով բարձրակարգ մասնագետներից է և իր գործում փորձառու», - իրենց խոսքում նշեցին հաստատության բժիշկները:


    

Բժիշկ Հարությունյան, ինչո՞ւմ է կայանում Ձեր գաղտնիքը. Դուք Ձեր բոլոր հիվանադների հետ ունեք ջերմ ու մտերմիկ հարաբերություններ:

– Յուրաքանչյուր կայացած բժշկի զենքն արհեստավարժությունն է, որը մենք անընդհատ պիտի կատարելագործենք: Հիվանդը երբ օգնություն է խնդրում, բժիշկն ամեն ջանք պետք է գործադրի արդյունավետ բուժման ուղղին գտնելու, նաև հիվանդին սփոփելու համար: Չէ՞ որ միայն բուժման ճշգրիտ ուղղին գտնելու մեջ է հիվանդի մոտ ձևավորվում վստահությունը բժշկի նկատմամբ: Երբ հիվանդը վատատեսորեն վերաբերվի բժշկի միջամտությանն, ապա բուժումն այդքան էլ արդյունավետ չի լինի: Պետք է ընկերական շփումն անպակաս լինի, քանի որ դրա հիման վրա է կայանում մեր աշխատանքը: Կարևորում եմ նաև կոլեգաներիս հետ շփումը` երբ սկսնակ բժիշկ ես, ապա կայացման, ինքնահսատատման խնդիր ես ունենում, որին հասնում ես գործընկերներիդ օգնությամբ: Երբ արդեն կայացած բժիշկ ես, այդպիսի խնդիր չունես:
    

Հիվանդների հաճախականության մասին ի՞նչ կասեիք:

– Կլինիկայում աշխատելու առաջին իսկ օրվանից շատ ծանրաբեռնված եմ հիվանդների այցերով: Ինձ մոտ բավականին լեցուն գրաֆիկ է: Սա ևս մարդկանց վստահության և ջերմ շփման արդյունքն է: Իբրև մասնագետ՝ հետևողական եմ յուրաքանչյուր հիվանդիս հանդեպ և անում եմ հնարավորինս ամեն ինչ, որ բուժումն անցնի հոգեպես հավասարակշիռ վիճակում և արդյունավետ ընթացք ունենա: Գոհ եմ, երբ հիվանդը հասնում է արդյունքի:
    

-Այսօր որքանո՞վ է բժշկությունն համարվում տեխնիկապես հագեցած: Ինչպիսի՞ օրինաչափ զարգացում է ստացել:

-Բժշկական համակարգն այսօր տեխնիկապես կարելի է ասել գերհագեցած է և դեռ շարունակում է կայացման գագաթնակետին հասնել: Աշխարհում Գենոինժիներիայի զարգացման արդյունքում նորանոր սարքավորումներ են սինթեզվում ասպարեզ: Նախկինում եթե միայն քսուկի միջոցով էր հնարավոր ինֆեկցիոն ֆակտորների հայտնաբերումն ու պարզաբանումը, ապա այսօր գոյություն ունեն՝ իմունոֆերմենտային, Պ.Շ.Ռ, Strip և Rabbit ախտորոշիչ մեթոդները, որոնք միտում ունեն ավելի ճշգրիտ ախտորոշելու հիվանդությունը: Եվ սա արդեն իսկ առաջընթաց է:
    

-Բժիշկ Հարությունյան կխնդրեի մի քանի խոսքով ներկայացնեիք սեռավարակների մասին: Իրենից ի՞նչ է ներկայացնում սեռավարակը: Ինչու ՞ են հատկապես դեռահասները հանդիսանում սեռավարակների թիրախ:
    
    

-Սեռավարակը տարբերվում է մյուս ինֆեկցիաներից իր փոխանցման ճանապարհով, այսինքն դրանք սեռական ճանապարհով փողանցվող ինֆեկցիաներն են:
     Այսօր, իսկապես դեռահասներն են հանդիսանում սեռավարակների փոխանցման ակտիվ օջախները: Ինֆորմացիոն առատ դարում, փոխանակ ճիշտ օգտվեն համացանից և ի օգուտ իրենց առողջության տեղեկատվանան, ընդհակառակը՝ ավելի են խեղաթյուրվում և վտանգում առողջությունը: Ինֆորմացիոն պակասն է, գոնե մինիմալ գիտելիքների դեպքում զերծ կմնան արհեստածին խնդիրներից: Նախընտրելի է դպրոցներում կիրառելի դարձնել «Սեռական դաստիարակություն» առարկան, որը իր օգտակար դերը կունենա մեր երիտասարդների կյանքում: Այսօր Ռուսաստանի դպրոցների բարձր դասարաններում կատարում են պարտադիր քսուկների հանձնում, որն իր մեծ դերն ունի ինֆեկցիաների հայտնաբերման և կանխարգելման գործում:


    

-Բացի սեռական հարաբերություններից վարակվելու ուրիշ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:

- Հիմնականում հիգիենիկ նորմերի (պարագաների) խախտման հետ է կապված (անորակ ինտիմ գելերի օգտագործումը, կանացի հիգիենիկ ներդիրների հաճախակի փոփոխումը, անտիբիոտիկների շահարկելը, և այլ կենցաղային քիմիական պարագաների հետ շփումը):
    

    

Այսօր բազում անհատների մոտ ծառացել է խնդրաշատ մաշկաբանական խնդիրները՝ հատկապես ակնեն:
    

-Ի՞նչ է ակնեն: Մարմնի ո՞ր հատվածներում է այն ավելի հաճախ հանդիպում և որոնք են դրանց առաջացման պատճառները:

-Ակնեն հիմնականում ճարպային սեկրեցիայի խանգարումն է, որի դեպքում լինում է արտահոսք դեպի մաշկի արտաքին մակերես: Բակտերիաների աջակցումը ճարպի հետ առաջացնում է ճարպագեղձի բորբոքում, որն էլ արտահայտվում է ակնեով (ժողովրդի լեզվով ասած պզուկներով) : Առաջացման պատճառներրը խիստ անհատական բնույթ է կրում: Բայց երևույթն այսպես նկարագրեմ, երբ ճարպը շատ է, դուրս է գալիս արտաքին մակերես, միաձուլվում է փոշու և արտաքին շրջապատի բակտերիաների հետ, հետո ներթափանցում է ներս, առաջացնում է ճարպային գեղձերի բորբոքում, որի արդյունքում առաջանում է բշտիկը:
    
    

-Իսկ սննդակարգը կամ սեզոնային գործոնը որևէ՞ նշանակություն ունեն այս պարագայում:

-Իհարկե, եթե խնդիրը կա և միաժամանակ օգտագործվում է գերճարպային սնունդ, ապա խնդիրն ավելի է ուռճանում: Ճարպային սնունդների շատ կիրառումը բերում է աղիների ֆունկցիոնալ խանգարումների, որի արդյունքում տոքսիները դժվարությամբ են դուրս գալիս աղիներից և նպաստում են ակնեների ակտիվացմանը: Ըստ սեզոնային բնույթի ամռանը ավելի ակտիվ է, քանի որ շոգի պատճառով առաջացած գերքրտնարտադրության, փոշու և բակտերիաների առկայության հետևանքով՝ ջերմությունից ճարպը առատ արտահոսք է ունենում արտաքին մակերես և լավ միջավայր է ստեղծում բակտերիաների ակտիվացմանը: Ձմռանն ավելի պաշտպանված ենք, քանի որ ցրտի պատճառով տեղի է ունենում ճարպային սեկրեցիաների սպազմ, որն էլ նվազեցնում է ճարպի արտահոսքը:

- Որո՞նք են ակնեի բուժման ժամանակակից մեթոդները: Որքանո՞վ են դրանք արդյունավետ: Միջինում որքա՞ն է տևում ակնեի բուժումը:
    

- Պետք է բալանսավորել ճարպային սեկրեցիայի ֆունկցիան, ստանալ կոնսերվատիվ բուժում, և զուգահեռ ուշադրոթյուն դարձնել հիգիենիկ նորմերին: Ճարպոտ մաշկ ունեցողներին տրամադրվում է ճարպը մաքրող գելեր, շամպուններ, օճառներ: Իսկ բուժումը կատարվում է համակցված, ի տևողականությունը անհատական բնույթի է, կախված է թե տվյալ անձի մոտ ինչ բնույթի է արտահայտված՝ (մոտ 15 օրից մինչ 2 ամիս):

- Մի փոքր կներկայացնեիք Ձեզ՝ որպես Արշակ Հարությանյանի, խոսելով Ձեր առօրյա կյանքից:
    

-Ես ինձ կյանքի մարդ եմ համարում, չէ՞ որ հասարակության անդամ եմ: Կարող եմ ավելի բարձր նշաձողին տեսնել և գնահատել հասարակ գյուղացու մարդկային հոգեբանությունն ու վարվելակերպը, քան որևէ նախարարի, դա ինձ հոգևոր բավարարվածություն է տալիս: Բժշկությունից զատ կարող եմ խոսել երաժշտությունից, առանց որի չեմ կարող, կնշեմ նաև պոեզիան, բնությունը, որի անբաժան մասն եմ կազմում: Օրվա ընթացքում, երբ կարդում եմ Սևակից մի քանի տող, ինձ բավարարված եմ զգում և համարում եմ, որ այսօր էլ ճաշակեցի արվեստի գոհարներից: Նույնիսկ մեկ նախադասության վրա կարող եմ կենտրոնանալ և մեծ զգացողություն ապրել: Կյանքիս մի մասն են կազմում նաև ճարտարապետական կոթողները, քանի որ ինքս սիրում եմ հինը նորի հետ համեմատել, ստորաբաժանել: Երիտասարդ տարիներին սիրել էի բժշկությունը, բայց կար մի պահ, որ փորձում էի համատեղել երաժշտության հետ: Հասարակության մեջ ի սկզբանե ճանաչվել եմ երաժշտությամբ, բեմ եմ բաձրացել, հանդիսատեսի ծափահարություններին արժանացել. դա ինձ համար լրիվ ուրիշ աշխարհ էր:

Երկար ժամանակ երաժշտական դադար եմ ունեցել, ինձ սթափեցրեց երկրաշարժը և երկրի քաղաքական իրավիճակը, արցախյան պատերազմը, որոնք դրդեցին կողմնորոշվել, ընտրություն կատարել: Եվ միանգամից կարելի է ասել վազանց կատարեցի՝ լիովին ներգրավվելով բժշկության մեջ, քանի որ այդ տարիներին կար դրա անհրաժեշտոթյունը: Այսպես երաժշտությունը մնաց իմ հոբբին: Ինձ մոտ բոլոր ստերիոտիպերն աշխատում են: Սա իմ տեսակն է:
    

-Ինչպիսի մաղթանք եք հղում ընթերոցողներին:

- Որպես բժիշկ, առողջություն եմ մաղթում մեր հայ ազգին, առաջինը կհորդորեմ ինքնաբուժությամբ չզբաղվել, ուշադրություն դարձնել հիգիենիկ նորմերին և անհրաժեշտության դեպքում ժամանակին դիմել բժշկի:
    
    

Kaynak: www.mamul.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3894 | 0 | 0
Facebook