Մուսալեռում հունվարի 8-ին ամուսնու և 4 ամսական երեխայի հետ բնակարանում մահացած հայտնաբերված Աննա Միսակյանը էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով կարևոր վկա Աննա Միսակյանն էր: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 8-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Արտակագ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մուսալեռ գյուղի Անի թաղամասի 1-ին շենքի 10-րդ բնակարանից գազի ուժեղ հոտ է գալիս և կան կասկածներ, որ ներսում մարդիկ կան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե էին ժամանել Վաղարշապատի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր Վաղարշապատի ոստիկանների հետ բացելով տան դուռը՝ այնտեղ հայտնաբերել էին կնոջ և տաղամարդու դի, ինչպես նաև անգիտակից վիճակում գտնվող անչափահաս աղջիկ, ում մոտ առկա էին կենդանության նշաններ։ Դեպքի վայր էին ժամանել նաև Վաղարշապատի ոստիկանության օպերատիվ խումբը, բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորութամբ։ Ժամանել էր նաև դատական բժիշկը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին մահացածների ինքնությունը: Ավելի ուշ երեխան հիվանդանոցում նույնպես մահացել էր։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածներն են 27-ամյա Հրաչյա Բաղդասարյանը, 20-ամյա Աննա Միսակյանը և 4 ամսական Ասյա Բաղդասարյանը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝
shamshyan.com
Լուսանկարները՝
news.am-ի