Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ռոբը՝ ընկերների հուշերում...

22:00, cuma, 31 mart, 2017
Ռոբը՝ ընկերների հուշերում...

Մի քանի օրից կլրանա չարաբաստիկ ապրիլի մեկ տարին, այն ապրիլի, որը մեզանից տարավ Արմենակին, Քյարամին, Ադամին, Ռոբին... Իսկ ընկերների սրտում, չի սպիանում այն ցավը, որը թողեցին տղերքը:
     Ռոբի ընկերներից Արմինե Վարդանյանը կիսվել է իր հուշերով, որը թեև վերապրել է տալիս ապրիլյան օրերը, այնուամենայնիվ դասեր ենք քաղում, ապագայում չսխալվելու համար.
     Արմինեի հուշերը ստորև.

Անցյալ տարի այս օրերն էր, ահավոր անհանգիստ էի, միշտ վատ տրամադրությամբ, ամբողջ օրը նույն դեմքի արտահայտությամբ, չգիտեմ թե խի, մտածեցի զանգեմ Ղարաբաղ, տեսնեմ ինչ կա: Կռված էինք, թվում էր զզվում եմ իրենից, ամբողջ հոգով ու սրտով... Զանգեցի անհասանելի էր, թու-թու-թու բախտս բերեց... Նույն օրը գիշերը ժամը երեքին քնից վեր թռա սրտի բաբախյունով, արագ զանգեցի, բայց անհասանելի էր: Գիտեի որ հաստաատ զորամասում է, ուղիղ մի ժամ զանգելուց հետո, ըհը...
     - Ալյո՜, խի՞ ես զանգել, չգիտես, որ էս համարը կյանքում պետք ա չհավաքես... տու տու տու...
     Աներեսի նման մի հատ էլ զանգեցի, բայց էս անգամ ես սկսեցի.
     - Ի՞նչ ես ոգևորվել Կյա՛ժ, հանգստացի մի հատ: Զանգել եմ տեսնեմ ոնց ես, ի՞նչ կա, անհանգիստ էի...
     -Աղջի վատ ե՞ս անջատի: Ժամին նայել ե՞ս: Հեսա պադյոմ ա, թող գնամ, ինչ ես զանգե անկապ խոսում...
     -Սպասի՛ Կյաժ, չանջատես, խնդրում եմ...
     -Հը՞ն, ասա՛
     - Չեմ զզվում քեզանից, էն որ ասել էի, կատակ եմ արել...
     Խնդաց.
     - Ըհը, օկ, դե փախար, չզանգես էլ...
     -Չէ-չէ զանգելու եմ, շատ եմ կարոտել, մտածում էի կարամ...
     Տու-տու-տու…
     Ուզում էի ասել, մտածում էի կարող եմ առանց քեզ ծերը ծերին հասցնեմ, չեմ կարոտի... Չլսեց, անջատեց ու քնեց… Շա՜տ խորը...
     Կարոտը մի ուրիշ ձևի խեղդում է: Երանի չճանաչեի քեզ, ԵՐԱՆԻ՜…
     Միգուցե, որ չանջատեր ու չքներ, կարող է և իմանար, որ իրան այնքան շատ եմ սիրում, անքան շաաատ, որ մտքի ծայրով չէր էլ անցնի... Այնքան շատ, որ հանդուրժում էի իր «աղջին, արան, ազիզը...»
     Անիծված ապրիլը տարավ քեզ մեզանից, հեռո՜ւ... Երանի մի քիչ աներես լինեի, մի քիչ վեհ չլինեի, վերջին անջատելուցդ հետո էլի զանգեի այլ չասեի` մի խոսքով կորի, կյանքում չեմ զանգի քեզ...
     Երանի...


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5753 | 0 | 0
Facebook