Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Իմ գաղտնի ընկերը»

14:48, çarşamba, 14 aralık, 2016
«Իմ գաղտնի ընկերը»
     Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, անցկացվեց բաց դաս VIII դասարանում։ Դասը հոգեվերլուծողական էր։ Դասի թեման էր «Իմ գաղտնի ընկերը» ։ Աշակերտներից յուրաքանչյուրը նախապես պատահականության սկզբունքով ընտրել էր թուղթ, որի վրա գրված էր դասընկերներից մեկի անունը։ Մեկ ամիս անընդհատ ամեն մեկը ուսումնասիրում էր իր գաղտնի ընկերոջը, փորձում ավելի լավ ճանաչել՝ ճշգրիտ բնութագրելու համար։ 1 ամիս անցնելուց հետո անցկացվեց դասը, որի ընթացքում աշակերտը բնութագրում էր իր գաղտնի ընկերոջը /չի ասվում սեռը, անունը, ազգանունը/։ Տվյալ աշակերտը պիտի կռահի՝ հերոսը ի՞նքն է, թե՞ ոչ։ Եթե չի կռահում, փորձում է օգնել դասղեկը։ Եվ այսպես, բոլորը բնութագրեցին դասընկերներին՝ նվիրելով նաև գեղեցիկ փոքր հուշ՝ հիմնականում իրենց ձեռքով պատրաստած։ Վերլուծեցին, ճանաչեցին նաև ընկեր բառը։ Ուսուցիչը տեղեկացրեց, որ Խաղաղ օվկիանոսում կա «Ընկերության կղզիներ» կղզեխումբը։ Երազեցին դասարանով այնտեղ լինել։ Ներկայացրին դարձվածքներ, մեծերից մտքեր, ստեղծագործություններ՝ ընկերությունը փառաբանող։ Շատ խորիմաստ էր նաև պաստառը՝ գաղտնի ընկերոջ թեմայով։ Վերջում կարծիքներ հայտնեցին ներկաները, ովքեր շատ տպավորված ու ոգևորված էին։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6987 | 0 | 0
Facebook