Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Օտար, ամայի ճամփեքին»

10:36, cuma, 05 mayıs, 2017
«Օտար, ամայի ճամփեքին»
    
՝VII բ դասարանը Իսահակյան գյուղում էր: Մեզ միացել էին նաև իններորդցիներից: Ի՞նչ էինք փնտրում այս գյուղում: Միամտաբար փորձում էինք անցյալից ինչ-որ հետք գտնել՝ հին Ղազարապատից, ուր Վարպետը, դեռ «օտար, ամայի ճամփեքին» անծանոթ, իր մանկությունն է անցկացրել: Բայց ոչ մի հետք Ղազարապատից: Միայն հիշողություն, այն էլ հայտնի իրողության, որ Իսահակյանը Ղազարապատի «ժառանգորդն է»: Ղազարապատին թերևս նման է միայն ասֆալտ չտեսած փողոցներով... Չէ, մի բանով էլ. նաև հայկական հյուրընկալությամբ:
     Մենք՝ գյուղին կարոտ քաղաքաբնակներս, շրջում էինք փողոցներով՝ փորձելով զրույցի բռնվել իսահակյանցիների հետ: Նախ շտապեցինք տեսնել, թե որքանով է գյուղը «հավատարիմ» իր անվանը: Պարզեցինք, որ այստեղ Վարպետի կիսանդրին է կանգնեցված, և գյուղի դպրոցն էլ կրում է նրա անունը: Հետաքրքիր պատահականությամբ մտանք մի տան դարպասից ներս, ուր բնակվում է այդ դպրոցի ուսուցիչներից մեկը: Հյուրընկալ տանտերը հոժարությամբ զրուցեց մեզ հետ, պատմեց գյուղի կենցաղի, հոգսերի մասին, անդրադարձավ գյուղի ստեղծման պատմությանը, մեր փոքրիկներին ցույց տվեց իրենց թոնրատունը, հետո էլ հյուրասիրեց նույն թոնրի լավաշով: Տանտիրուհին էլ պանիրն ավելացրեց: Տանը հաց ու պանիր ուտելը սովորական բան է, իսկ, ա՛յ, գյուղական հաց ու պանիրն ուրիշ համ է ստանում, երբ ճաշակում ես՝ գյուղի փողոցներով անհոգ շրջելով:
     Չեք հավատա, բայց մեր քայլերը մեզ հասցրին դպրոցի տնօրենի տուն: Վերջինիս հետ զրուցել չհաջողվեց, քանի որ, ինչպես մեզ ասացին, տանը չէր: Բայց դուստրը խոսեց մեզ հետ, պատմեց գյուղի կացութաձևի, պահպանված ավանդույթների մասին, տան տատիկն էլ՝ ավանդական կերակրատեսակների մասին: Տեղական ավանդազրույցներ չգիտեին, բայց հիշատակեցին Սուրբ Աննայի մատուռի զրույցը: Իհարկե, շտապեցինք մատուռը տեսնել:
     Մեծ տարբերություն չտեսանք Գյումրիից ոչ հեռու գտնվող գյուղի ու քաղաքի բնակիչների մտածողության ու նիստուկացի միջև, բայց վերադարձանք բավարարված: Գյուղն էլ բարեշեն չէ, որ աչք շոյեր: Մարդիկ էին սրտաբաց...

    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3898 | 0 | 0
Facebook