Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ով է «Ավելի՜ շատ լույս» արտահայտության հեղինակը և իրականում նա ինչ է ասել

01:12, perşembe, 08 aralık, 2016
Ով է «Ավելի՜ շատ լույս» արտահայտության հեղինակը և իրականում նա ինչ է ասել

Ըստ ավանդապատման՝ արտահայտությունը (գերմաներեն՝ Mehr Licht !) հնչել է 1832 թվականի մարտի 22-ին, մահվան մահճում գտնվող գերմանացի մեծ գրող Իոհան Վոլֆգանգ Գյ ոթեի (1749-1832) շուրթերից:


    
Բանաստեղծի մահճի մոտ գտնվողները կամ այլոք, ցանկանալով մեծ խորհուրդ դնել հանգչող բանաստեղծի խոսքերում, սերունդներին փոխանցել են, թե նա «Լո՜ւյս», «Ավելի՜ շատ լույս» խոսքերով է դիմել իր սնարի մոտ հավաքվածներին:

Բայց, իրականում, Գյ ոթեի կենսագրի վկայությամբ, նա առավել երկրային, կիսամութ սենյակում մահվան շեմին գտնվող մարդուն առավել բնորորոշ հետևյալ խոսքն է ասել՝ «Փեղկերը բացե՛ք, որ սենյակ շատ լույս թափանցի»:

Այս արտահայտությունը թևավոր խոսք է դարձել և այլաբանորերն նշանակում է առավել լուսավոր, դրական, մի խոսքով, այն ամենը, որ հույս է ներշնչում, զորացնում է ոգին և այլն: Արտահայտությունը մեջբերվում է նաև որպես լուսավորության, առաջընթացի կոչ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3559 | 0 | 0
Facebook