Հարց Վարչապետին` Կբարձրանա՞ն աշխատավարձերը
Այսօր ՝ ԴԵկտեմբերի 3 -ին 2016 թ-ի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` լրագրողների և հասարակական ակտիվություն ունեցող այլ անձանց հետ հանդիպման ժամանակ, հնչեց մի հիանալի հարց ՝ՙԿավելանան արդյո՞ք աշխատավարձերը՚, որին ի պատասխան հնչեց Մարկ Գրիգորյանի հումորային պատասխանը. _ Այո: Իհարկե բոլորիս համար ուրախալի կլիներ, որ այդ այոն հաստատվեր նաև վարչապետի կողմից, բայց ոչ միայն հաստատում չեղավ, այլև կտրականապես մերժվեց: Ըստ վարչապետի` մեր երկրի տնտեսական վիճակը թույլ չի տա նման շռայլություն, բայց դա վերաբերում է միայն 2017 թվականին, իսկ այ 2017 թ-ից հետո եկող տարիների մասին` կմտածեն (աշխատավարձերը բարձրացնեն թե ոչ): Երբ գալիս են ընտրությունները, շատ հեշտ կլիներ պետական բյուջեն ավելացնել բազմաթիվ 5000ական, 10000 ական և այլ ական դրամներով, բայց դրանցով գոնե աղքատավարձերը կավելացվեին: Օր օրի ավելանում է ժողովրդի ծախսը, բայց չի ավելանում աշխատավարձը, ի՞նչ հիմունքով, ինչպիսի՞ հաշվարկով, այդ ինչ ՙխելացիներ՚ են նստած ֆինանսների նախարարությունում, որ նմանատիպ հաշվարկներ են անում: ՀՀ-ում համայնքները համարվում են ինքնակառավարվող և ունեն սեփական բյուջե: Այո' համայնքների բյուջեն ՀՀ-ում կազմում է 130.7մլրդ դրամ ՝ եկամուտների գծով, սակայն ի տարբերություն մայրաքաղաքի 55000 դրամը այնտեղ չի համարվում նվազագույն աշխատավարձ, այն դեպքում երբ սպառվող ապրանքների գինը ամենևին չի զիջում ՙ մայրաքաղաքային գներին ՚: Ահա այսպիսի ցածր աշխատավարձի պատճառով է, որ երկիրը գնալով դատարկվում է, զավակները լքում են հայրական տունը, որովհետև հացի խնդիր ունեն և մնում են միայն նվիրյալները ովքեր շատ քիչ են պայքարելու և հաջողության հասնելու համար: Ըստ 2016 թ. տվյալների` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2015 թվականի դեկտեմբերի 9-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ Հոդված 1. Ընդունել ի գիտություն, որ` 1) Հայաստանի Հանրապետության 2016 թվականի համախմբված բյուջեն կկազմի՝ ա. եկամուտների գծով` 1, 222.8 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), բ. ծախսերի գծով՝ 1, 415.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), գ. դեֆիցիտը (պակասուրդը) ՝ 192.3 մլրդ դրամ. 2) Հայաստանի Հանրապետության համայնքների 2016 թվականի բյուջեները կկազմեն՝ ա. եկամուտների գծով՝ 130.7 մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), բ. ծախսերի գծով՝ 132.3 մլրդ դրամ, գ. դեֆիցիտը (պակասուրդը) ՝ 1.6 մլրդ դրամ: ... |
Abone ol ve malalelerin yayınla: