Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հայ դիվանագետը պարգևատրվել է Ֆրանսիայի բարձր շքանշանով

Artur Manukyan
Basın sekreteri:
Artur Manukyan
02:12, cuma, 18 kasım, 2016
Հայ դիվանագետը պարգևատրվել է Ֆրանսիայի բարձր շքանշանով

Ժնևում՝ Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում, նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն՝ Շվեյցարիայում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանին Ֆրանսիական Հանրապետության` Արժանիքի ազգային շքանշանի (Ordre nationale du Mérite) շնորհման կապակցությամբ:
    

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` Շվեյցարիայում Ֆրանսիայի դեսպան, մշտական ներկայացուցիչ Էլիզաբեթ Լորենը, Ֆրանսիայի Նախագահի անունից հանձնելով բարձր պարգևը, կարևորել է Հասմիկ Տոլմաջյանի աշխատանքն՝ ի նպաստ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման, որը դրսևորվել է ինչպես Փարիզում՝ Հայաստանի դեսպանությունում, այնպես էլ Երևանում՝ Արտաքին գործերի նախարարությունում, աշխատանքի ընթացքում:
    

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, դեսպան Լորենը դրվատանքով է անդրադարձել նաև Ժնևում՝ Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում, Հասմիկ Տոլմաջյանի գործունեությանը՝ ընդգծելով, մասնավորապես, Մարդու իրավունքների խորհրդի կողմից Հայաստանի կողմից առաջադրված Ցեղասպանության կանխարգելման բանաձևի միաձայն ընդունման ուղղությամբ գործադրված կարևոր ջանքերը: Երախտագիտություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Հասմիկ Տոլմաջյանը մեծապես կարևորել է հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը, Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա առանձնաշնորհյալ միջպետական հարաբերություններն ու բարձրագույն իշխանությունների մակարդակով հաստատված քաղաքական սերտ երկխոսությունը:
    

Պարգևի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Ժնևում հավատարմագրված դեսպաններ, ՄԱԿ և միջազգային այլ կազմակերպությունների բարձր պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3248 | 0 | 0
Facebook