Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հովհաննես Հարությունյանի փաստաբանն ահազանգում է. Բուժօգնության չի ցուցաբերվում

00:46, çarşamba, 26 ekim, 2016
Հովհաննես Հարությունյանի փաստաբանն ահազանգում է. Բուժօգնության չի ցուցաբերվում

Այսօր՝ 26.10.2016թ., լրանում է 3 ամիս, ինչ Սասնա Ծռեր խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը ստացել է աջ ոտքի հրազենային վիրավորում, սակայն մինչ օրս չի վիրահատվել: Որպես Հովհաննես Հարությունյանի պաշտպան, մտահոգված եմ վերջինիս կյանքի անվտանգությամբ: Ի դեպ, տեսակցության ժամանակ նկատել եմ, որ Հովհաննես Հարությունյանի վիրավոր ոտքի գույնը մգանում է: Հիշեցնեմ, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին Հովհաննես Հարությունյանին կրկին դուրս են գրել ՀՀ ԱՆ «Էրեբունի» ԲԿ-ից՝ հայտարարելով, որ շուրջ մեկ ամիս պետք է սպասել առանց վիրահատության: Արդեն վաղուց լրացել է այդ մեկ ամիսը, սակայն որևէ քայլ չի ձեռնարկվում «Էրեբունի» ԲԿ-ի կողմից: Որպես Հովհաննես Հարությունյանի պաշտպան, ՀՀ առողջապահության նախարարից, ՀՀ արդարադատության նախարարից, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից, ՄԻՊ-ից պահանջում եմ ձեռնարկել համապատասխան քայլեր պաշտպանյալիս պատշաճ բուժօգնություն տրամադրելու հարցում, այլապես՝ Հովհաննես Հարությունյանի առողջության վատթարացման ողջ պատասխանատվությունը կկրեն վերը նշված կառույցների ղեկավարները:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4191 | 0 | 0
Facebook