Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մոգ եւ հեքիմ Գեորգի Մարտիրոսյանը հերքում է 3 ֆոտոմոդելներին սպանելու մեղադրանքը

22:11, cuma, 22 şubat, 2013
Մոգ եւ հեքիմ Գեորգի Մարտիրոսյանը հերքում է 3 ֆոտոմոդելներին սպանելու մեղադրանքը
    

42-ամյա մոգ եւ հեքիմ Գեորգի Մարտիրոսյանը, ով կասկածվում է 3 ֆոտոմոդելների սպանության մեջ, հրաժարվել է ընդունել մեղքը: Այսօր` փետրվարի 22-ին, Մարտիրոսյանին տեղափոխել են Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը` կալանավորելու համար: «Ես մեղքը չեմ ընդունում», -Life News-ին ասել է մոգը, երբ նրան տեղափոխում էին դատարանի դահլիճ:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին հայտնի է դարձել Մոսկվայում սպանությունների շարքի բացահայտման մասին: Գործի շրջանակում ձերբակալվել է Գեորգի Մարտիրոսյանը, ով իրեն մոգ է համարում:

Գործի նյութերի համաձայն` նա իր զոհերին սպանել է մոդելային բիզնեսում եւ էսկորտ-ծառայությունների ոլորտում նրանց տարիների ընթացքում հավաքած փողերի համար: Ներկայումս Մարտիրոսյանին ցմահ ազատազրկում է սպառնում: Քննության տվյալներով, նա սպանել է երեք մոդելների եւ նրանցից մեկի մորը:

Նա իր զոհերին թմրանյութի մահացու դոզա է ներարկել, հետո փորձել դա ներկայացնել որպես դժբախտ պատահար: Մասնավորապես, 23-ամյա Նատալյա Տրապեզնիկովային, ով Նիժնի Նովգորոդից եկել էր Մոսկվա` նվաճելու մայրաքաղաքը, 2011-ի սեպտեմբերի 21-ին գտել են լոգարանում խեղդված: Սակայն ավելի ուշ քննիչները դիտել են անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները եւ տեսել այնտեղ մի տղամարդու, ով շատ նման է Գեորգի Մարտիրոսյանին: Աղբյուրը` news.am

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5405 | 0 | 0
Facebook