Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ի՞նչ են «պատմում» աչքերդ քո մասին

22:35, salı, 09 ağustos, 2016
Ի՞նչ են «պատմում» աչքերդ քո մասին
    
Ի՞նչ են ասում աչքերը: Ինչո՞ւ են մարդիկ հաճախ օգտագործում մուգ ակնոց՝ անկախ եղանակից: Արդյոք դա փորձ չէ՞ թաքցնել աչքերը, որոնք շատ բան կարող են ասել տիրոջ մասին: Թեմայի վերաբերյալ փորձեցինք պարզաբանումներ ստանալ հոգեբան Լաուրա Ավետիսյանից: Հոգեբանը վստահեցնում է, որ առաջին հայացքից աչքերը միշտ չէ, որ հոգու հայելին են: «Նման կերպ դիտարկելը կլինի շատ մակերեսային մոտեցում՝ մարդու մասին կարծիք կազմելու համար: Աչքերի գույնին անդրադառնալով՝ կարող եմ ասել, որ գույնը եւս գրեթե ոչինչ չի բացահայտում մարդու մասին», – ասաց հոգեբանը:
     Մեր այն հարցին՝ արդյոք աչքերը կարո՞ղ են ազդել դիմացինի ինքնազգացողության վրա, հոգեբանը պատասխանեց. «Եթե չես տիրապետում հիպնոսի բոլոր հնարքներին, ապա աչքերով գրեթե անհնար է ազդել մարդու ինքնազգացողության վրա, շատ այլ հանգամանքներից է կախված, եւ միայն աչքերը քիչ են»:
     Խոսելով մարդու զգացմունքների դրսեւորման մասին, փորձեցինք հոգեբանից ճշտել՝ արդյոք կարո՞ղ ենք քողարկել մեր հույզերը. «Հույզերը թաքցնելը դժվար է, որովհետեւ աչքերից հնարավոր է կռահել, թե մարդը ի՞նչ հուզական ապրումների մեջ է տվյալ պահին: Քանի որ մարդու բբի լայնանալը եւ նեղանալը ոչ կամային ռեակցիա են, եւ մարդը չի կարող դա կառավարել, դրա հետեւանքով էլ հույզերը թաքցնելն անհնար է», – հավելեց հոգեբանը:
     Շատերս փողոցում քայլելիս հանդիպել ենք մարդկանց, որոնք օգտագործում են մուգ ակնոց՝ անկախ եղանակից: Արդյոք սա փորձ չէ՞ թաքցնելու ներքինը:
     «Այո, դա շատ հաճախ ինքնապաշտպանական բնույթ է կրում, մարդը թաքցնում է իր հայացքը, խուսափում՝ ավելի մտերմիկ շփումից, անկեղծանալուց, եւ այդ մարդկանց համար ակնոցը ստեղծում է ապահովության զգացում», – հավելեց մեր զրուցակիցը: Շատերի համար աչքը կարող է թվալ պարզ օրգան: Սակայն այն կատարում է 7 կարեւոր գործառույթ՝ ինֆորմացիան ուղեղ տեղափոխելու առումով: Նաեւ վերջում չմոռանանք հայտնի ասույթը՝ մարդիկ «տեսնում» են ուղեղով, այլ ոչ թե՝ աչքերով:
    
     ՀԱՍՄԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ
    
«Առավոտ» օրաթերթ
    
     Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/05/26/696156/
    
     © 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

    
Kaynak: Aravot.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
8270 | 0 | 0
Facebook