Ինչպե՞ս ճիշտ պայքարել սեզոնային և սննդային ալերգիաների դեմ
20:55, cumartesi, 17 haziran, 2023
Ալերգիաների առաջացման պատճառները բազմազան են, մինչև վերջ չուսումնասիրված: Ալերգիկ հիվանդությունները իմուն համակարգի գերզգայուն վիճակի հետևանք են: Սեզոնային ալերգիաներ, սննդային ալերգիաներ, դեղորայքային ալերգիաներ, ցանկը կարելի է անվերջ շարունակել: Ինչպե՞ս ճիշտ կառավարել ալերգիկ ռեակցիաները, խուսափել հիվանդության սրացումներից, և երբ դիմել բժշկի: Թեմայի շուրջ զրուցեցինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկ Գոհար Մինասյանի հետ: - Ինչու՞ են ալերգիաները սրվում հատկապես ամռանը և գարնանը: - Կա ալերգիաների մի խումբ, որը կոչվում է սեզոնային: Դրանց առաջացումը կապված է ծառերի, ծաղկափոշու քթի և աչքերի լորձաթաղանթների վրա ունեցած ազդեցությամբ: Սա է պատճառը, որ այս խմբի ալերգիաները սրվում են հենց գարնան և ամռան ամիսներին, ծառերի ու ծաղիկների ծաղկման շրջանում: Սեզոնային ալերգիաները դրսևորվում են քթի փակվածությամբ, քորի զգացումով, փռշտոցով, քթահոսությամբ, ինչպես նաև աչքերի ոչ վարակային բորբոքումով, կարմրությամբ և արցունքահոսությամբ: Այս երևույթները կարող են զուգակցվել նաև մաշկի չորությամբ և ցանավորումով: - Կա՞ տարիքային խումբ, որին ավելի բնորոշ են ալերգիաները: - Ալերգիաները չունեն տարիքային սահմանափակում, սակայն ավելի հաճախ հանդիպում են երեխաների և դեռահասների մոտ: - Ինչո՞վ է պայմանավորված դեղորայքային ալերգիան: - Դեղորայքային ալերգիան օրգանիզմի իմունային համակարգի ոչ ադեկվատ, գերզգայուն պատասխանն է տվյալ դեղի կազմության մեջ մտնող բաղադրիչների հանդեպ: Դեղորայքային ալերգիայի պատճառները տարբեր են՝ ժառանգական նախատրամադրվածություն, դեղորայքային երկարատև ընդունում, սահմանված չափաբաժնի քանակի գերազանցում, միաժամանակ մի քանի տեսակի դեղորայքի ընդունում: -Հնարավո՞ր է մարդն ունենա ալերգիա այս կամ այն դեղորայքից և չիմանա այդ մասին, իսկ առաջին ռեակցիան հանգեցնի անդառնալի հետևանքի: - Այո, ցանկացած մարդ կարող է ունենալ ալերգիա որևէ դեղորայքի հանդեպ, և նախապես չիմանա այդ մասին: Որոշակի դեպքերում ցավոք սրտի՝ այդ դեղորայքի ընդունումը կարող է լինել ճակատագրական տվյալ անձի համար: -Սննդային ալերգիաների դեպքում որքանո՞վ է դիետան օգնում նվազեցնել կամ բուժել ալերգիան: - Սննդային ալերգիաների դեպքում դիետոթերապիան պարտադիր է: Եթե հայտնի է տվյալ մարդու համար ալերգեն հանդիսացող սննդամթերքը, ապա այն հանվում է սննդակարգից: Սա նպաստում է ալերգիաների սրացումների կանխմանը, սակայն ալերգիան որպես այդպիսին հիմնովին չի անցնում: Տարիների ընթացքում իմունային համակարգում տեղի ունեցող փոփոխությունների հետ կապված, հնարավոր է նաև ալերգիաների թուլացումը կամ վերացումը տվյալ անձի մոտ: - Ո՞րն է անաֆիլակտիկ շոկը, և ի՞նչ առաջին օգնություն կարելի է ցուցաբերել: - Անաֆիլակտիկ շոկը որևէ նյութի հանդեպ օրգանիզմի արագ և գերզգայուն պատասխանն է: Կլինիկական նշաններն են՝ մաշկի գունատությունը կամ կարմրությունը, Կվինկեյի այտուցների առաջացումը, շնչահեղձությունը, սուլող խզզոցների առկայությունը, շրթունքների և լեզվի այտուցը, որովայնային ցավերն ու փսխումը: Առաջին օգնության համար պետք է պառկեցնել հիվանդին ոտքերը իրանից վեր դիրքում, ապահովել թթվածնի մուտքը սենյակ: Եթե հիվանդին կատարվել է ներարկում, ապա ներարկման տեղից վեր դրվում է լարան (ժգուտ): Բժշկական առաջին օգնությունը ադրենալինի լուծույթի ենթամաշկային կամ ներերակային ներմուծումն է: - Կա՞ արդյոք ալերգիայի լիարժեք բուժում: - Ալերգիայի վերջնական և արմատական բուժում չկա, սակայն ճիշտ վարվելակերպի դեպքում կարելի է կանխել կամ նվազեցնել սրացումների հաճախականությունը: - Ինչ պետք է անի ալերգիա ունեցող անձը հերթական ռեակցիայից խուսափելու համար: - Եթե անձը գիտի, թե ինչից է իր մոտ առաջանում ալերգիա, ապա հնարավորինս պիտի խուսափի այդ ալերգենի հետ շփումից կամ ընդունումից, վարի առողջ ապրելակերպ, ընդունի առողջ սնունդ: Զրուցել ենք նաև Մարիամ Գզողյանի հետ, ով ունի ինչպես սննդային, այնպես էլ դեղորայքային ալերգիա: - Ինչպես են արտահայտվում Ձեզ մոտ ալերգիաները և ինչպե՞ս եք պայքարում դրանց դեմ: - Հիմնականում դրանք լինում են ցանի տեսքով, ունենում եմ փռշտոց, քոր, իսկ դեղորայքային ալերգիայի դեպքում՝ սրտխառնոց, թուլություն, դող, ջերմության բարձրացում։ Սննդային ալերգիաների դեպքում ոչինչ չեմ անում, պարզապես շատ ջուր եմ օգտագործում: - Հաճա՞խ եք այցելում բժշկի ալերգիայի դեմ բուժում ստանալու համար: - Ընդհանրապես չեմ այցելում, հղիության ընթացքում մի քանի անգամ ունեցել եմ դեղորայքային ալերգիա, որի ընթացքում բժշկից ստացել եմ համապատասխան բուժում: -Սննդային ալերգիաների դեպքում կարողանու՞մ եք պահել դիետա և որքանո՞վ են դրանք արդյունավետ: - Պարզապես չեմ օգտագործում այն սնունդը, որը կարող է ինձ համար ալերգիայի պատճառ դառնալ, դրանք են հիմնականում մրգերը, թթու, կծու ուտելիքները: |
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկ Գոհար Մինասյան
Մարիամ Գզողյան
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5622 | 0 | 0 | 0