Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ճանապարհային ոստիկանությունը հապաղում է. հետիոտները խուճապահար են

22:59, pazartesi, 16 mayıs, 2016
Ճանապարհային ոստիկանությունը հապաղում է. հետիոտները խուճապահար են
     Սարալանջի նեղ և ոլորաններով հարուստ ավտոճանապարհը հատելը իսկական գլխացավանք է Նորքի Այգիներ կոչվող թաղամասի բնակիչների կամ ընդհանրապես փողոցն հատել փորձողների համար: Բանն այն է, որ նշված ճանապարհահատվածը ճանապարհային ոստիկանության ուշադրությունից դուրս է. Ճանապարհային ոստիկանությունը պարեկային ծառայություն չի իրականացնում, իսկ ամբողջ ճանապարհին կա ընդմենը մեկ արագաչափ տեսաղցիկ` վարորդներին զգոն պահելու և երթևեկության կանոններին հետևելու համար: Այս ամենի հետևանքն է այն, որ վարորդները ճանապարհը վերածել են արագընթաց մայրուղու` թույլատրելի 40 կմ/ժ արագությունը գերազանցելով միջինը 2 անգամ:
     Բացի դա մեքենաները հետիոտներին չեն զիջում անգամ հետիոտնանցումների վրա և հատկապես օրվա պիկ ժամերին, եթե չես ուզում կյանքդ վտանգել, ապա հնարավոր է, որ 5-10 րոպե կանգնած սպասես այն կարգապահ վարորդին, ով քո ճանապարհը կզիջի հենց քեզ: Արագ վարելը և հետիոտներին չզիջելը շատ հաճախ հանգեցնում է ավտովթարների կամ վրաերթերի, երբեմն մահվան ելքով: Իսկ գիշերային ժամերին ճանապարհը վերածվում է մրցարշավային ուղու` խանգարելով մարդկանց անդորրը:
     Բնակիչները նշված խնդրով մի քանի անգամ դիմել են համապատասխան մարմիններին, բայց սպառիչ պատասխան չեն ստացել կամ ընդհանրապես մնացել են անպատասխան:
     Մինչ խնդիրը ճանապարհային ոստիկանության կողմից կարգավորելը հետիոտներին մնում է ապավինել իրենց զգոնությանը դժբախտ պատահարներից խուսափելու համար:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4611 | 0 | 0
Facebook