Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Լավ դիմանկար ստանալու հիմնական գաղտնիքը մարդու աչքերն են. Տիգրան Մանուկյան

Ani
Yazar:
Ani
14:42, pazar, 08 mayıs, 2016
Լավ դիմանկար ստանալու հիմնական գաղտնիքը մարդու աչքերն են. Տիգրան Մանուկյան
     Տիգրան Մանուկյանն ինքնուս լուսանկարիչ է: Արդեն 3 տարի է, ինչ նա զբաղվում է պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ: Այս կարճ ժամանակահատվածում նա հասցրել է բարձրունքներ նվաճել: «Զորացրվելուց հետո ընդուվել եմ «Գալիք» ինստիտուտի իրավագիտական բաժինը, այնուհետև ուսումս շարունակել եմ Հյուսիսային համալսարանում: Սովորելու տարիներին հասկացա, որ իրավագիտությունն իմ մասնագիտությունը չէ, ինձ չի գրավում: Երեք տարի առաջ արթնացավ իմ ներսում գենետիկ տաղանդը և ես դարձա լուսանկաիրչ»: Տիգրանը հիմնականում նկարում է պորտրետ, դիմանկար. ո՞րն է հաջողված դիմանկար լուսանկարելու գաղտնիքը. «Լավ դիմանկար ստանալու հիմնական գաղտնիքը մարդու աչքերն են»: Լուսանկարիչն ասում է, որ դիմանկար անելու մեջ իրեն գտել է. «Այդ ոլորտում ինձ գտել եմ, այժմ փորձում եմ ինձ գտնել լուսանկարչության այլ ոլորտներում»: Սկսնակ լուսանկարիչներին հորդորում է վարպետանալ իրենց գործում և նոր ներկայանալ հասրակությանը:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3869 | 0 | 0
Facebook