Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Առնո Բաբաջանյանի 95 ամյակին նվիրված համերգ

11:24, salı, 03 mayıs, 2016
Առնո Բաբաջանյանի 95 ամյակին նվիրված համերգ

Օրերս Երևանի Մշակույթի համալսարանում ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի 95 ամյակին նվիրված համերգը: Մասնակցում էին բուհի վոկալ գործիքային և պարային բաժինների ուսանողները: Միջոցառմանը ներկա է դասախոսական կազմը, ուսանողներ:

Բացման խոսքում Մշակույթի համալսարանի ռեկտոր` Քնարիկ Բլեյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ուսանողներին և համերգի կազմակերպիչներին համերգ-միջոցառման նախաձեռնության համար:

Դահլիճը ուսանողների երաժշտական կատարումներն ունկնդրում էր քար լռությամբ, իսկ վերջում` արժանացնում բուռն ծափերի: Բաբաջանյանի ստեղծագործական դրամատիզմը, դինամիկ, մեղեդային և հարմոնիկ հագեցվածությունն առավել ընդգծվեցին ուսանողների կատարումների ներքո: Բաբաջանյանի մեղեդային բացառիկ տաղանդը, խոր զգացմունքայնությունը առավելագույնս դրսևորվեցին նրա հայրենասիրական ու քնարական ստեղծագործություններում` «Իմ սիրտը լեռներում է», «Առաջին սիրո երգը», «Էլեգիան», «Նոկտյուռնը», «Մեղեդի»: Ստեղծագործությունների կատարումները ուղեկցվեցին նաև պարային կատարումներով: Իրենց ուսանողների յուրաքանչյուր համերգին ներկա դասախոսական կազմը ամեն անգամ համերգին առանձնակի ուշադրությամբ և հատուկ մոտեցմամբ մանրակրկիտ վերլուծելով մասնակից ուսանողների կատարումները արժեքավոր հմտություններ է փոխանցում նրանց արդեն դասաժամերին:

Երաժշտագետ Անահիտ Խեչումյանը հպարտությամբ է նշում, որ իրենց ուսանողները պատվով են հանդես գալիս ոչ միայն տեղի այլ նաև արտերկրի հայտնի բեմերում. «Բոլորովին վերջերս Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ մասնակցում էին երաժշտական հաստատությունների սաներ: Մշակույթի համալսարանից դուդուկահար Սուրեն Աբրահամյանը ճանաչվեց տարվա լավագույն դուդուկահար, իսկ սինթեզահար Արծրուն Գրիգորյանը հաղթող ճանաչվեց լավագույն գործիքային կատարում անվանակարգում», - նշեց նա:

Առաջիկայում համալսարանի ուսանողները արդեն հրավեր ունեն «Նարնջագույն Քոբուլեթի» հայ -վրացական միջազգային փառատոնին մասնակցության: Այս տարի հրավիրված են համալսարանի բոլոր բաժիններից ուսանողներ:

Ի դեպ այս օրերին համալսարանի ուսանողներից շատերը սահմանում կանգնած ծառայում են հայոց բանակում: Մեզ հետ զրույցում Քնարիկ Բլեյանը, ով յուրահատուկ հոգածությամբ ու սրտացավությամբ է վերաբերում իր ուսանողներից յուրաքանչյուրին, նախևառաջ, խաղաղություն մաղթեց մեր երկրին, բոլոր զինվորներին` բարի վերադարձ, իսկ հայ մայրերին համբերություն. «Թող Աստված համբերություն տա այն մայրերին ու հայրերին, ովքեր սպասում են իրենց զինվորների բարի վերադարձին: Հպարտ եմ, որ մեր ուսանողները ծառայում են հայոց բանակում ու նրանց ենք պարտական մեր խաղաղ քնի համար: Մեր բանակը ուժեղ է իր հավատով ու անկոտրում ոգով» -, ավելացրեց նա:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1171 | 0 | 0
Facebook