Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ջավախահայ ուսանողության ջահերթը Երեւանում

20:59, salı, 26 nisan, 2016
Ջավախահայ ուսանողության ջահերթը Երեւանում

Ապրիլի 23-ի Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ ջահերով երթը համախմբել էր նաեւ ջավախահայ ուսանողությանը Երեւանում։ Յուրաքանչուր տարի ջավախքցիները իրենց ակտիվ ներկայությունն են ունենում ջահերով երթին ինչպես Ախալքալաքում, Ախալցխայում եւ Ջավախքի այլ քաղաքներում, այնպես էլ Երեւանում։

Եւ այս տարի նույնպես Ջավախքի երիտասարդությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում միասնական էր։ Ջավախք ուսանողական միության «ՋՈՒՄ» նախաձեռնությամբ բազմաթիվ ջավախքցի ուսանողներ միացել էին արդեն ավանդական դարձած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ։ Երթի մասնակիցնեը կրում էին ՀՀ եւ Ջավախքի դրոշները, Ցեղասպանության ճանաչումը պահանջող պաստառներ: Ինչպես նշված էր երթի մասնակիցների պաստառի վրա․ «ՋԱՎԱԽՔԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ։

Երթի մասնակիցները նշում էին, որ «Հայոց ողբերգության հետևանքով հայ ժողովուրդը զրկվել է սեփական հայրենքի նկատմամբ իրավունքից, և իրավունքը պետք է վերականգնվի։Այդ նպատակով առաջին հերթին պետք է ազգային համախմբվածություն» ։

Սա այն տեղն է որտեղ բոլորը ունեն նույն ցանկությունն ու պահանջը։ Իսկ նպատակին հասնելու համար պահանջվում է ակտիվություն, ինչը տարիներ շարունակ ցույց է տվել եւ ցույց է տալիս ջավախահայությունը

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2757 | 0 | 0
Facebook