Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հայաստանը 136 երկրների շարքում վերջինն է սիրո առումով

19:23, perşembe, 14 şubat, 2013
Հայաստանը 136 երկրների շարքում վերջինն է սիրո առումով
    
Գելափի ինստիտուտի հետազոտողների անցկացրած բացառիկ հետազոտության արդյունքով Հայաստանը սիրո վերջին երկիրն է։ Սոցիոլոգները դիտարկել են փոխադարձ կապը սիրո եւ տարիքի, գումարի, ազգության ու տնտեսական զարգացվածության 136 երկրներում։ Ըստ http://www.bloomberg.com -ի, հետազոտության գլխավոր հարցն է եղել «Արդյո՞ք քո երեկվա օրը սիրով լցված է եղել» ։ Պարզվել է, հայերի օրերն ընդհանրապես սիրով լցված չեն լինում. մեր ցուցանիշներն ամենացածրն են։ 1954 հարցվածներից միայն 29% է համարել, որ երջանիկ է եւ երեկվա օրը սիրով լցված է եղել, այն դեպքում, երբ մեր հարեւան վրացիների ցուցանիշները հասնել են 43 %-ի։
Առաջատար երկրների տասնյակը հետեւյալ կերպ է դասակարգվել.

    
1. Ֆիլիպիններ՝ 93% (2193)
2. Ռուանդա՝ 92% (1495)
3. Պուերտո-Ռիկա՝ 90% (495)
4. Հունգարիա՝ 89% (1002)
5. Կիպրոս՝ 88% (988)
6. Տրինիդադ եւ Տոբագո՝ 88% (506)
7. Պարագվայ՝ 87% (1986)
8. Լիբանան՝ 86% (970)
9. Կոստա-Ռիկա՝ 85% (1985)
10. Կամբոջա՝ 85% (1961)
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4048 | 4 | 0
Facebook