Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Քանի դեռ հայ ազգը ողջ է, կա, դուք նախագահ չեք դառնալու, որովհետև ես գիտեմ՝ դուք ո՛ր կառույցից եք եկել Հայաստան

14:44, perşembe, 14 şubat, 2013
Քանի դեռ հայ ազգը ողջ է, կա, դուք նախագահ չեք դառնալու, որովհետև ես գիտեմ՝ դուք ո՛ր կառույցից եք եկել Հայաստան

«Էպոսագետ» ներկայացող ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լուրջ մեղադրանք է հնչեցրել ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուՐաֆֆի Հովհաննիսյանի հասցեին։

«Էպոսագետը» պնդել է, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի հետևում կանգնած են մասոնական ուժերը, որի օթյակի անդամ են նաև Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը։

Որպես զոհ Հայրիկյանին ընտրելն էր նա պատահական չի համարում, ինչպես նաև պատահական չէ՝ մահափորձից առաջ Հայրիկյանի հայտատարելը, որ եթե թեկնածուներից մեկի համար ստեղծվեն խոչընդոտներ, ապա ամբողջ ընտրական ընթացքը կհամարվի անվավեր.

–Որտեղի՞ց նա այդ ամենը գիտեր: Հայրիկյանի հետևից վաղուց կար այդ որսը, և ինքը գիտեր, որ իրդեմ որևէ բան պատրաստվում է։

Վարդան Սեդրակյանը տեղեկացրել է նաև, որ 2002թ. բազմիցս հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, իսկ դրանց մանրամասների մասին կպատմի վաղը հրավիրվելիք ասուլիսում։

Քանի դեռ հայ ազգը ողջ է, կա, դուք նախագահ չեք դառնալու, որովհետև ես գիտեմ՝ դուք ո՛րկառույցից եք եկել Հայաստան, –դիմելով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հայտարարել է «էպոսագետը»

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3925 | 6 | 0
Facebook