Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը կազմակերպվել է մասոնական կազմակերպության միջոցով, որի մեջ են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր հայրը»

13:49, perşembe, 14 şubat, 2013
«Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը կազմակերպվել է մասոնական կազմակերպության միջոցով, որի մեջ են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր հայրը»
     Այսօր ՀՀ նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը, «Արմատ» ակումբում անդրադառնալով վերջին զարգացումներին, հայտարարեց. «Անկախ նախագահական ընտրությունների արդյունքից, իսկ ես վստահ եմ, որ ես եմ հաղթելու եւ ես չեմ ճանաչելու այս ընտրությունները որպես ազատ եւ արդար: Կոչ եմ անում իմ համակիրներին ամուր մնալ իրենց հավատի մեջ, մասնակցել ընտրություններին, ես էլ եմ մասնակցելու ու քվեարկելու եմ իմ օգտին», -ասաց Սեդրակյանը՝ հավելելով, որ այս ամենից հետո, երբ ինքը դառնա ՀՀ նախագահ, նոր ընտրություններ է անցկացնելու: Սեդրակյանը նաեւ հայտարարեց, որ բավարար հիմքեր ունի պնդելու համար, որ Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը կազմակերպվել է մասոնական կազմակերպության միջոցով, եւ որ այդ կազմակերպությունը, որը ամերիկյան բուն կազմակերպության մեջ է մտնում` դրա մեջ է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր հայրը. «Հայրիկյանն այստեղ պատահական չէր ընտրված որպես զոհ, Հայրիկյանը դատելով իր քարոզարշավին արտահայտած մտքերից, այդ կրակոցից առաջ հաղորդման ժամանակ պատահաբար չէր խոսում, որ եթե թեկնածուներից մեկի համար ստեղծվեն խոչընդոտներ, ապա ամբողջ ընտրական ընթացքը համարվում է անվավեր, իսկ որտեղից նա այդ ամենը գիտեր»: Ւսկ թե ինչ կապ ուներ Վարդան Սեդրակյանն այս ամենի հետ, նշեց` «հենց քարոզարշավի սկզբից ակնհայտ էր, որ կա մի թեկնածու, որն առաջնորդվում էր ազգային գաղափարախոսութամբ ու սկզբնական շրջանում մեծն սոցիոլոգը նույնիսկ իր հարցումներում իմ անունը չէր ներառում եւ այլն»: Սեդրակյանի խոսքով՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այդ ամենը միամիտ չէր անում, նա հորդորեց սոցիոլոգին հարցնել, թե անցյալ տարի ամռանը, երբ Հայաստանում էին մասոնները, ովքեր էին ներկա այդ ժողովներին…
    
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3545 | 2 | 0
Facebook