Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Windows Phone-ի վաճառքը աճել է 124%-ով

22:18, çarşamba, 13 şubat, 2013
Windows Phone-ի վաճառքը աճել է 124%-ով
     Microsoft-ը դեռևս չի հրապարակել ստույգ տվյալներ Windows Phone-ով աշխատող սմարթֆոնների վաճառքի վերաբերյալ: Սակայն ինչպես հայտնում է Gartner վերլուծական ընկերությունը, կայացրած հետազոտությունները փաստում են Windows Phone-ի վաճառքի 124%-անոց աճ: Gartner-ը նշում է, որ սա իրոք ուրախալի փաստ է Microsoft-ի համար: 2012-ի վերջին կիսամյակում վաճառվել է ավելի քան 6 միլիոն Windows Phone-ով աշխատող սարք, մինչդեռ նախորդ տարվա ՝ 2011-ի նույն ժամանակահատվածում վաճառվել է 2 միլիոն 759 հազար օրինակ (այն ժամանակ թողարկված Windows Phone 7.5 ՕՀ-ի հիման վրա): Իհարկե նշենք, որ վաճառքի աճը մեծապես կապված քիչ թե շատ հաջողված Windows Phone 8 օպերացիոն համակարգի հետ: Ընդհանուր առմամբ այժմ Nokia-ն սմարթֆոնների վաճառքի ուղղությամբ պայքար է մղում 3-րդ տեղի համար ՝ Blackberry-ի հետ: Առաջին և երկրորդ տեղերը Android-ի և iOS-ի «ձեռքերում» են:
    
     Հետաքրքրե՞ց....Բաժանորդագրվեք, միացեք մեր Twitter-ի էջին ՝ IT NEWS IN ARMENIA, տեղեկացրեք Ձեր ընկերներին Facebook-ում և կարդացեք նաև մեր նախորդ հոդված-նորությունները:
    
     Աղբյուրը ՝ http://www.neowin.net/news/gartner-windows-phone-sales-increased-1242-percent-in-q4-2102
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3735 | 0 | 0
Facebook