Հաճախ ծանոթ մարդիկ այնքան անծանոթ են լինում մեզ, երբեմն էլ մեր ճանաչած մարդկանցից շատերը դառնում են անծանոթներ...
Բարև իմ անծանոթուհի...
Անհաշիվ անգամ հղած բարևներիցս բազմակի անգամ էլ բարի է քեզ ողջունելը: Եվ միևնույն է, թե որ ժամին, օրվա ինչ պահի՝ լինի գիշեր կամ ցերեկ, լինի մութ, թե լուսավոր մի ակնթարթ, տխուր և ուղղակի մի սովորական օր: Ասում եմ բարև ու չեմ անցնում...
Թեպետ եկել ես անհայտությունից, սակայն ծանոթ է ինձ քո հայացքը: Որքան էլ անծանոթ լինեն մտքերդ, մեկ է՝ ջերմացնող են խոսքերդ: Դու ինձ՝ քույր, թե հարազատ անձ, ես քեզ՝ օտար կամ մոռացված մի կանչ:
Թե գալդ պիտի ձեռք լինի մեկնած մեգ -մշուշից ներս, կսեղմեմ ես այն ուժեղ նրբությամբ, թե խոսքդ պիտի դեղ լինի լցված վերքերիս մեջ խոր, ես կներքաշեմ ուժերիս լարմամբ: Մնա...
Թե պիտի գնաս... կորիր դու հեռու, այնքան հեռուներ, որ աչքերիդ փայլից չմնա անգամ մի նեղ հետագիծ: Թե պիտի կորես, չքվիր առհավետ, անունդ անգամ որ վառվի անհետ...
Բարև ինձ արդեն ծանոթ անծանոթուհի...