Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչում

16:02, cuma, 22 оcak, 2016
Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչում

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական նիստի ժամանակ ընթերցվել է մեղադրական եզրակացության ամփոփիչ մասը:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների, այդ թվում երկու մանկահասակ երեխաների սպանության սարսափելի մանրամասների թվարկումը առաջացրել է դահլիճում նրանց հարազատների բուռն արձագանքը. լսվել են անեծքներ:

Դատավոր Հարություն Մովսիսյանի հարցին ի պատասխան ամբաստանյալ Վալերի Պերմյակովը հայտարարել է, որ իրեն հասկանալի են մեղադրանքի էությունն ու իրավական որակումները, եւ ինքն իրեն մեղավոր է ճանաչում:

Ճշտող հարցին, թե կոնկրետ ինչում է իրեն մեղավոր ճանաչում, նա պատասխանել է. «Ամեն ինչում»:
     ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԴԻՏԵԼՈՒ ՀԱՄԱ ՍԵՂՄԵՔ ԱՅՍՏԵՂ http://adf.ly/1VdBeg

Kaynak: NEWS.AM
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2538 | 0 | 0
Facebook