Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հինգ լավագույն սերիալները

21:53, çarşamba, 23 aralık, 2015
Հինգ լավագույն սերիալները

Կարիճ/Скорпион/Scorpion
     «Կարիճ» -ի սցենարը հիմնված է իրական փաստերի վրա: Խոսքը գնում է համակարգչային մասնագետ, հանճար Ուոլտեր Օբրաենի կյանքի և գործունեության մասին, ով մտնում է աշխարհի 5 ամենախելացի մարդկանց մեջ 197IQ (ավելի բարձր, քան Ալբերտ Այնշտայնինը): Նա և իր հանճարների խումբը աշխատում են ԱՄՆ-ի ներքին անվտանգությունում՝գործակալ Կեյպ Գալոի գլխավորությամբ: Նրանք լուծում են աշխարհին սպառնացող վտանգներ: Նրանք հինգն են.մարդ-հաշվիչ՝Սիլվեստր, հիանալի մեխանիկ՝Հեպի, հոգեբան աշխարհի մաշտաբով՝Տոբի կամ ինչպես ընկերներն են նրան ասում՝ «Doc» (սովորել է «Հարվարդ» -ի համալսարանում) և Փայջը, ով նախկին մատուցողուհի է և խմբին օգնում է լեզու գտնել աշխարհի հետ, իսկ դրա փոխարեն «Կարիճ» -ը նրան օգնում է հասկանալ իր որդուն, ով ևս հանճար է:
    
Մի անգամ հեքիաթում/Однажды в сказке/Once Upon a Time
    
Կա երկու աշխարհ՝իրական և հեքիաթային: Իրականում ապրում է Էմման, ով 28տարեկան է: Նա ունի տղա՝Հենրին, ումից վաղուց հրաժարվել է և ում հիմա դաստիարակում է խորթ մայրը: Էմմային հեքիաթային աշխարը ցույց է տալիս Հենրին: Բարի գալուստ Սթորիբուք...բայց սա տարօրինակ քաղաք է: Այստեղի բնակիչները չեն հիշում, թե ով են եղել: Չար թագուհին, ով Հենրիի խորթ մայրն է, կախարդել է բոլորին և Էմման ստիպված է մնալ այստեղ ու պայքարել հանուն ապագայի և երկու աշխարհների՝իրականի և հեքիաթայինի:
    
Գերբնականը/Сверхъестественное/Supernatural
    
Հոգիները, սատանաները և այլ գերբնական հրեշներ գոյություն ունեն իրականում: 1985թ. նոյեմբերի 2ին Վինչեստրների ընտանիքը հանդիպել է նրանց: Ընտանիքի մայր Մերին մահացել է, իսկ ամուսինը իր երկու երեխաների հետ, իմանալով գերբնական հրեշների մասին, որոշել է վրեժ լուծել: Արդյունքում տարներ անց Սեմը գնում է՝սովորելու համալսարանում: Դինը գնում է եղբոր մոտ՝օգնություն խնդրելու: Չկա ընտանիքի հայրը: Նրանք երկար ճանապարհ պետք է անցնեն՝առեղծվածը բացահայտելու համար:
    
Շերլոկ Հոլմս/Шерлок/Sherlock
    
Սերալի հիմքում Արտուր Կոնան Դոյլի համանուն պատմվածքն է: Միայն թե հիմա գործողությունները տեղի են ունենում մեր օրերում: Վատսոնը ռասմական բժիշկ է, իսկ Շերլոկը՝դետեկտիվ: Լոնդոնում տեղի են ունենում առեղծվածային սպանություններ: Շերլոկն ու Վատսոնը օգնում են ոստիկանությանը՝դրանք բացահայտելու գործում:
    
Գրեյի կենսաբանությունը/Анатомия Грей/Grey's Anatomy
    
Իրադարձությունների կենտրոնում վիրաբույժ Մերեդիտ Գրեյն է, ով հայտնի վիրաբույժ Էլլիս Գրեյի աղջիկն է: Նա և իր կոլեգաները՝սկսնակ բժիշկները աշխատում են քաղաքի հիվանդանոցում: Նրանք վիրահատում են, սիրահարվում: Սա հիանալի սերալ է:

Մի անգամ հեքիաթում/Однажды в сказке/Once Upon a Time
Մի անգամ հեքիաթում/Однажды в сказке/Once Upon a Time
Կարիճ/Скорпион/Scorpion
Կարիճ/Скорпион/Scorpion
Շերլոկ Հոլմս/Шерлок/Sherlock
Շերլոկ Հոլմս/Шерлок/Sherlock
Գրեյի կենսաբանությունը/Анатомия Грей/Grey's Anatomy
Գրեյի կենսաբանությունը/Анатомия Грей/Grey's Anatomy
Գերբնականը/Сверхъестественное/Supernatural
Գերբնականը/Сверхъестественное/Supernatural
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5028 | 0 | 0
Facebook