Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՆԱԽԿԻՆՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱԼՐԱԳՐՈՂ` ՏԻԳՐԱՆ ՂԱԼԵՉՅԱՆՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

22:20, pazar, 13 aralık, 2015
ՆԱԽԿԻՆՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱԼՐԱԳՐՈՂ` ՏԻԳՐԱՆ ՂԱԼԵՉՅԱՆՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Նախկինում հեռուստալրագրող` 32-ամյա Տիգրան Ղալեչյանի մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ: Քիմիաթերապիայի առաջին կուրսը ստացել է Երևանում, հետագա բուժումը, ոսկրածուծի փոխպատվաստումը պետք է իրականացվի արտերկրում:

Հիվանդությունը հայտնաբերվել է հոկտեմբերի 29-ին, հոկտեմբերի 30-ին տեղափոխվել է հիվանդանոց, ստացել քիմիաթերապիայի մեկ կուրս: Դեկտեմբերի 5-ին Տիգրանը դուրս է գրվել, իսկ առաջիկա շաբաթվա վերջին արդեն պետք է գնա Սանկտ-Պետերբուրգ կամ Գերմանիա՝ բուժումը շարունակելու համար:
     «Այն բուժումը, որ անհրաժեշտ է, Հայաստանում չի կատարվում: Անհրաժեշտ է քիմաթերապիայի ևս երեք-չորս կուրս, եթե գտնվի դոնոր, ինձ թվում է կգտնվի, նաև ոսկրածուծի փոխպատվաստում կանեն», - ասաց Տիգրանը:
     Սանկտ Պետերբուրգում բուժման կուրսը՝ քիմիաթերապիա (ամեն մի կուրսն արժե 10 հազար դոլար) և ոսկրածուծի փոխպատվաստում, արժի 150 հազար դոլար:
     Բուժման կուրսն անցնելուց հետո Տիգրանը լիովին կառողջանա: Նա երիտասարդ է, բազում նպատակներ ու ծրագրեր ունի:
    
     Նրանք, ովքեր կցանկանան օգնել Տիգրանին, կարող են գումար փոխանցել այս հաշվհամարին`
     ՎՏԲ-Հայաստան, 16048234929900:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3443 | 0 | 0
Facebook