Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ժաննա Բուտուլյան. "Սիրային հարաբերություններ չեմ ունեցել ոչ Դավիթի, ոչ էլ մեկ ուրիշի հետ"

18:54, pazar, 10 şubat, 2013
Ժաննա Բուտուլյան. "Սիրային հարաբերություններ չեմ ունեցել ոչ Դավիթի, ոչ էլ մեկ ուրիշի հետ"
     Ժաննա Բուտուլյանին "Դժվար ապրուստ" -ի մյուս դերասանների հետ հյուրընկալում եք ձեր տանն արդեն երկու տարի:): Սերիալում խաղալը ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետն ավարտած այս աղջկա մանկության երազանքն է եղել: BRAVO.am-ի հետ զրույցում նա կարոտով ու ջերմությամբ հիշել է մանկությունը, դպրոցական տարիները, խենթությունները, խոսել է գործընկերների հետ հարաբերությունների մասին, նշել է նաեւ, թե ինչպիսին պետք է լինի իր տղամարդը: Երբ փոքր էի, բոլոր ընկերներս ուզում էին շուտ մեծանալ, իսկ ես` ոչ: Ինձ հիշում եմ 4 տարեկանից, միգուցե` 3: Հենց այդ տարիքից էլ եղել եմ շատ չար եւ չլսող երեխա: Ծնողներիս պատմածով գիտեմ, որ ավելի վաղ տարիքում էլ էի այդպիսին:
    
    

Հիմնական "զոհս" փոքր քույրս էր` Ջուլիետան, ում հաճախ էի նեղացնում ու վախեցնում: Շատ էի սիրում բակում խաղալ: Ծնողներս, բազմաթիվ հնարքներ կիրառելով, համոզում էին, որ տուն գնամ:


    

Ակտիվ խաղեր, վնասվածքներ, հարեւանների բողոքներ, պայծառ, անմոռանալի եւ ուրախ օրեր. սա է ինձ համար մանկությունը: Ամենակարեւորը, մնայունը եւ անփոխարինելին այդ տարիներին ձեռք բերված ընկերներն են, որոնց հետ մտերիմ եմ մինչ օրս:


    
    

Ամենամեծ երազանքս շուն ունենալն էր: Միշտ բակից շան ձագեր էի վերցնում եւ տանում տուն, որ պահենք: Լացում էի, խնդրում, որ շուն գնեն ինձ համար: Վերջիվերջո, այդպես էլ եղավ: Հենց այդ ժամանակ համոզվեցի, որ երազանքները կատարվում են: Մյուս երազանքս դերասանուհի դառնալն էր: Այդ տարիներին շատ էին ցուցադրում իտալական, մեքսիկական, բրազիլական սերիալներ: Երազում էի սերիալում խաղալ:


    
    

Համոզված էի, որ Թատերական ինստիտուտ պիտի ընդունվեմ, բայց ամեն ինչ այլ հունով ընթացավ…


    

Դպրոցական տարիներս շատ լավ հիշում եմ. դասարանցիներով տարին գոնե 2 անգամ հանդիպում ենք, այցելում մեր շատ սիրելի դասղեկին եւ վերհիշում անցած օրերը: Գերազանցիկ չեմ եղել: Սովորում էի այն առարկաները, որոնք սիրում էի, որոնք հետաքրքիր էին ինձ: Կյանքում հիվանդագին մոտեցում չեմ ունեցել գնահատականներին: Վստահ էի, որ դրանք խելացիության ցուցանիշ չեն, այդպես էլ կա:


    
    

Ընթերցանության հանդեպ սերը ծնողներս են իմ մեջ սերմանել: Սկզբից ստիպողաբար էի կարդում, բայց հետո սիրեցի եւ մինչ օրս սիրում եմ:


    

Ջերմ ընկերական հարաբերություններ, հետաքրքիր միջոցառումներ, ծննդյան տոնակատարություններ, ամենամտերիմ ընկերուհի եւ առաջին սեր. այսպիսին էին դպրոցական տարիներս: Ինչպես արդեն նշեցի, երկար տարիներ համոզված էի, որ ընդունվելու եմ Թատերական ինստիտուտ, բայց եկավ որոշում կայացնելու ժամանակը եւ միտքս փոխեցի. ուղղակի սկսեցի ուրիշ բան ուզել:


    
    

Ընդամենն 9-ն ամիս ունեի անհրաժեշտ առարկաները պարապելու համար: Բավական բարձր միավորներով ընդունվեցի Երեւանի պետական համալսարանի Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետ:


    

6 տարի սովորեցի, ստացա մագիստրոսի կոչում եւ… նորից սկսեցի մտածել Թատերական ինստիտուտ ընդունվելու մասին, բայց որոշեցի գոնե 1 տարի հանգստանալ: Բոլորին տեղյակ պահեցի, որ նպատակ ունեմ "հին" երազանքս իրականացնել: Հենց այդ ժամանակահատվածում ընկերուհուս ծանոթներից մեկն աշխատում էր "Արմենիա" հեռուստաընկերությունում` "Դիմակահանդես" հեռուստասերիալի նկարահանող անձնակազմի հետ: Նա ասաց` էպիզոդիկ դերի համար դերակատար է պետք, շատ ուրախացա եւ գնացի քասթինգի: Ռեժիսորը` Վահե Սայանը, մի քանի խնդիր տվեց, կատարեցի, ասացին` շատ շնորհակալություն, կզանգահարեն: Ու զանգահարեցին…


    
    

"Դիմակահանդես"-ից հետո "Դժվար ապրուստ"-ն էր: Կյանքիս գումարվեցին եւս 2 անմոռանալի տարի, որոնք շատ բան փոխեցին…

Սիրտս ազատ է: Տղամարդու ընտրության հարցում մեծ ամբիցիաներ չունեմ եւ փորձում եմ իդեալ չստեղծել ինձ համար, որպեսզի այն մարդուն, ում կսիրեմ, կարողանամ ընդունել այնպիսին, ինչպիսին կա: Կարեւորն իրար հասկանանք, իսկ դրա համար պետք է նույն արժեքներն ունենաք եւ նույն հայացքով նայենք աշխարհին:


    

Կարեւոր է նաեւ, որ տղամարդը, առհասարակ, մարդիկ, որոնց հետ շփվում եմ, ունենան սեփական կարծիք: Փոխարենը կարող եմ ասել, թե ինչն է վանում. հարաբերություններին խանգարող բարդույթները, մատերիալիզմը, հասարակական կարծիքից խիստ կախված լինելը, ինձ փոխելու ցանկությունը:


    
    

Զգացմունքների հարցում մաքսիմալիստ եմ: Մինչեւ իմ մաքսիմումով չսիրեմ ու չընդունեմ այդ մարդուն, չեմ ամուսնանա: Այլապես կյանքում չեմ կարող երջանիկ լինել: Ոչ հաշվարկը, ոչ էլ ժամանակի ընթացքում հարմարվելն ինձ համար չեն:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
14470 | 5 | 0
Facebook