Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Շիրակի մարզում 29-ամյա երիտասարդը խանդի հողի վրա ծեծի է ենթարկել ընկերուհուն

00:42, pazar, 10 şubat, 2013
Շիրակի մարզում 29-ամյա երիտասարդը խանդի հողի վրա ծեծի է ենթարկել ընկերուհուն

Շիրակի մարզում 29-ամյա Արթուր Հովհաննիսյանը, խանդի հողի վրա, մեքենայի մեջ ծեծի է ենթարկել ընկերուհուն:

Գործի նյութերի համաձայն` 29-ամյա Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր վարած ավտոմեքենայի սրահում, ընկերուհու Լ. Վարձելյանի հետ խանդի հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում ձեռքերով հարվածել է նրա գլխին: Արթուր Հովհաննիսյանն ընկերուհու մարմնի տարբեր մասերին պատճառել է ֆիզիկական ցավ:

Քրեական գործ է հարուցվել 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել փետրվարի 4-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3442 | 2 | 0
Facebook