Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Այժմ Twitter-ում կա «կատվային» մեմ-լեզու` lolcat

23:56, cumartesi, 09 şubat, 2013
Այժմ Twitter-ում կա «կատվային» մեմ-լեզու` lolcat
    

Նորություն չէ, որ Twitter ընկերությունը մշտապես լրացնում է իր ծառայությունների լեզուների բազան: Սակայն փետրվարի 8-ի ուշ գիշերը ծրագրավորողներն ավելացրել են մի հնարավորություն, որի մասին պետք է իմանա ինտերնետային ողջ առաջադեմ հասարակությունը` այժմ Twitter-ում կա «կատվային» մեմ լեզու` lolcat.

«lolcat» տերմինի տակ սովորաբար հասկանում են տեքստի ձեւով կատվի պատկեր` մեծատառերով եւ միտումնավոր ուղղագրական սխալներով գրված: Այս ոճով էլ այսօրվանից կարելի է լրացնել Twitter-ի ինտերֆեյսը: Այդ դեպքում «followers» -ի փոխարեն դուք կտեսնեք «FOLLOWERS», նոր թվիթ գրելու կոճակը կուրախացնի ձեզ «COMPOZE NEW TWEET. KTHXBYE!» -ով, եւ այլն:

Բաժանորդներն ինչպես միշտ երկու խմբի են բաժանվել: Կատվային վեբ մեմի սիրահարներն ուրախացել են, մյուսները ծրագրավորողներին խորհուրդ են տվել զբաղվել սպամերով եւ այլ` իսկապես օգտակար բաներով, հայտնում է Onliner-ը:


    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3822 | 0 | 0
Facebook