Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գորիս-Երեւան ճանապարհին «ԳԱԶԵԼ» է շրջվել. կա 7 վիրավոր

23:52, salı, 06 mart, 2012
Գորիս-Երեւան ճանապարհին «ԳԱԶԵԼ» է շրջվել. կա 7 վիրավոր
     Գորիս-Երեւան ավտոճանապարհ 20-րդ կմ-ում, այսօր` մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել. կան տուժածներ:Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 23 ՏՕ 286 (վարորդ` Մ. Պապյան) եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի Լ 9694 համարանիշների (վարորդ` Վ. Ոսկանյան) մեքենաները:

Վթարի հետեւանքով «ԳԱԶԵԼ»-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել: Փրկարարները «ԳԱԶԵԼ»-ից դուրս են բերել 60-ամյա Վ. Ոսկանյանին եւ ուղեւորներ` 58-ամյա Ալվարդ Հովակիմյանին, 41-ամյա Լուսինե Ոսկանյանին, 76-ամյա Սաթիկ Հարությունյանին, 34-ամյա Ելենա Հարությունյանին եւ 44-ամյա Զինա Մովսիսյանին, իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայից` 30-ամյա Մ. Պապյանին, ովքեր, թեթեւ մարմնական վնասվածքներով, հոսպիտալացվել են Գորիս քաղաքի կենտրոնական հիվանդանոց:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5234 | 0 | 0
Facebook