Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Է՜Ն ՈՒՐԻՇ ՖՐՈՒՆԶԻԿԸ»

00:07, cuma, 27 kasım, 2015
«Է՜Ն ՈՒՐԻՇ ՖՐՈՒՆԶԻԿԸ»
    
    

Այսօր Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում «Է՜Ն ՈՒՐԻՇ ՖՐՈՒՆԶԻԿԸ» վերնագրով դոկումենտալ ֆիլմի պրեմիերան կայացավ: 53 րոպե տևողությամբ ֆիլմը Մհեր Մկրտչյանի ստեղծագործական կյանքի, հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սիրո ու գնահատանքի մասին էր: Ֆիլմի համահեղինակներն են Հովհաննես Պապիկյանը և Շուշանիկ Սահակյանը: Ֆիլմի ընթացքում ցուցադրվեցին կադրեր նրա մասնակցությամբ ֆիլմերից, ավելին՝ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ տեսնել մեծն Մհեր Մկրտչյանին կադրից դուրս։ Ֆիլմում ընդգրկված են հատվածներ Մհեր Մկրտչյանի հարցազրույցներից և ելույթների հետաքրքրաշարժ մասեր, իսկ ընդհանուր առմամբ, ինչպես հեղինակներն են բնորոշում, ֆիլմում ամբողջությամբ Մհեր Մկրտչյանն է՝ որպես դերասան, փիլիսոփա, հումանիստ: Ի տարբերություն Մհեր Մկրտչյանի մասին պատմող մյուս ֆիլմերի՝ այստեղ չկան կարծիքներ, ընտանեկան ու անձնական կյանքի դժբախտ պատկերներ, չկայացած ամուսնու ու դժբախտ հոր կերպարներ: Ֆիլմում ուրիշ Ֆրունզիկ է, ուրիշ, մյուս ֆիլմերի համեմատությամբ միայն, բայց ընդհանուրի մեջ, նույն սիրելի ու համաժողովրդական արտիստն է: Դիտման վերջում Լրագրողների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը իր շնորհակալական խոսքն ասաց. «Թվում է` մարդուն և նրա գործը շատ լավ գիտես, քանզի Մհեր Մկրտչյանի հետ ես անձնական բարեկամություն եմ ունեցել և հաղորդակից եմ եղել նրա անմիջականությանը, ազնվությանը, մարդկանց երջանկացնելու անսպառ տենչին։Ոչ մի բան չլինելու ժամանակ նա աշխատում էր պատմություններ պատմել իր կյանքից, նկարահանումների կյանքից, որպեսզի շրջապատը ուրախանար: Շուշանիկի և Հովհաննեսի գործին ծանոթ լինելով ՝ այսպիսի անակնկալի չէի սպասում, այս աստիճանի զգացմունքների հեղեղ: Եվ այսօր փաստը մնում է փաստ, որ մենք ունենք հրաշալի երիտասարդություն և նրանց մենք պարտավոր ենք տալ այդ մշակույթը, ժառանգությունը:
    
     Սվետլանա Մուրադյան
    
    

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3100 | 0 | 0
Facebook