Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ինչու ՞ են բոլորը երգում հարսանիքի թեմայով:

23:12, cuma, 20 kasım, 2015
Ինչու ՞ են բոլորը երգում հարսանիքի թեմայով:
     Էս ինչ մոդայիկ է դարձել, արժող չարժող, հին ու նոր երգիչները երգում են հարսանիքի թեմայով: Հա լավ են անում, լավ թեմա է, բայց այնպիսի անկապ մելոդիկ լադի վրա են բոլորը կառուցում իրենց «հիթային» երգերը, որ ոչ լսել ես ցանկանում, ոչ էլ ՝ պարել: Դե խոսքերի ու վերնագրերի մասին էլ չեմ ուզում խոսել, ոչ մի իմաստ արտահայտող նախադասություն գոյություն չունի այդ երգերում: Ինչ՞ իմաստ կարող են արտահայտել «ամուսնանալ եմ ուզում» կամ նմանատիպ անիմաստ վերնագրերով 6/8 կամ սրտաճմլիկ երգերը: Հասկանալի է, այս թեմայով են երգում մեր «աստղիկները», որ դառնան պահանջված ու գոնե հրավիրեն հարսանիք երգելու ու հենց այստեղ էլ սկսվում է նրանց աստղաբաշխական գնացուցակի ի հայտ գալը: Թե ասա երգտ ու երգելտ ինչ՞ են որ մի բան էլ ֆանտաստիկ թվեր ես պահանջում այ ԵՐԳԻՉ ջան: Օրինակ ես այդ թեմայով «հայտնի» որեվէ երգ չէի ցանկանա, որ հնչեր իմ հարսանիքին, քանի որ կան ավելի լավ եվ իմաստ արտահայտող եվ մնայուն երգեր: Փնտրեք, մեր ԱԶԳԱՅԻՆ երգերի պահոցներում կան հիանալի երգեր, որոնք արժանի են տարիների փոշուց մաքրվելուն եվ տեսահոլովակ դառնալուն:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3003 | 0 | 0
Facebook