Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Արևշատ Ավագյանը նշեց իր 75-ամյակը

21:10, perşembe, 29 ekim, 2015
Արևշատ Ավագյանը նշեց իր 75-ամյակը
     Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը գրող, նկարիչ, հրապարակախոս Արևշատ Ավագյանը ընկերների, բարեկամների, ծանոթ-անծանոթների հետ նշում էր իր 75-ամյակը: Բանաստեղծ, նկարչին շնորհավորելու էին եկել Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն, գրականագետ Սամվել Մուրադյանը, բանաստեղծ Հովիկ Հովեյանը, ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, դերասանուհի Արսինե Նավասարդյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղարշ Մարտիրոսյանը՝ տիկնոջ և զավակների հետ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսեցիները: Երեկոյի ընթացքում հնչեցին բանաստեղծի հիանալի ստեղծագործությունները տաղանդաշատ ասմունքողների շուրթերից: Հնչեցին նաև երգեր, որոնց բառերի հեղինակը հենց ինքն էր՝ Արևշատ Ավագյանը: Բանաստեղծ-նկարիչը հոբելյանին պարգևատրվեց մշակույթի նաղարարության կողմից ՙԳրիգոր Նարեկացի՚ հուշամեդալով, ստացավ պատվոգիր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից, ՀՀ Ազգային գրադարանի կողմից պարգևատրվեց ՙՀակոբ Մեղապարտ՚ հուշամեդալով, ինչպես նաև ճանաչվեց ԵՊՀ-ի լավագույն շրջանավարտ և Նաղարշ Մարտիրոսյանի կողմից ստացավ պատվոգիր, հավաստագիր և խորհրդանշական խաչ: Մենք ևս շնոհավորում ենք տաղանդաշատ Ա. Ավագյանին և ցանկանում ուժուեռանդ, առողջություն, երկար տարիների կյանք, ստեղծագործական նորանոր հաջողություններ:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3734 | 0 | 0
Facebook