Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մահվան ճանապարհը

11:19, salı, 15 eylül, 2015
Մահվան ճանապարհը


    
    
    
    
    
    
    
    
    
    
     Հյուսիսային Յունգասի ճանապարհը, որը ստացել է մահվան կամ ճակատա-գրական ճանապարհ անունները, գտնվում է Բոլիվիայում և միմյանց է կապում Լա-Պաս և Յունգաս քաղաքները: Այն 56 կմ երկարությամբ, 1200-4650 մ բարձրությամբ յուրօրինակ մի ճանապարհ է, որը 1995 թթ. Միջամերիկայն զարգացման բանկն անվանակոչեց «աշխարհի ամենավտանգավոր ճանապարհ»` դրանով իսկ գրավելով շուրջ 25000 արկածախնդիր զբոսաշրջիկների և ավտոաշխարհի ուշադրությունը. այստեղ է նկարահանվել Mitsubishi Outlander-ի գովազդը: 2006-ին, սակայն, մի գործակալություն հայտնեց, որ այդ ընթացքում ճանապարհին մահացել է շուրջ 300 զբոսաշրջիկ:

2013թ. այս մասին խոսեց նաև հանրահայտ BBC հեռուստաընկերությունը` այն դասելով աշխարհի ամենավտանգավոր ճանապարհների շարքին:

Պետք է նշել նաև, որ այն շատ քիչ ճանապարհներից է, որ կապում է Ամազոնի անտառները Բոլիվիայի, իսկ ավելի կոնկրետ` մայրաքաղաք Յունգասի հետ: Միակողմանի երթևեկն այստեղ ավելի է բարդանում անձրևային սեզոնի ժամանակ, երբ մառախուղի պատճառով նվազում է տեսանելիությունը, և մեծանում է քարաթափման ու սայթաքելու վտանգը, քանի որ ճանապարհը պատնեշներ չունի: Կառուցված լինելով 1930-ական թվականներին` բոլիվիա-պարագվայական պատերազմի տարիներին, Պարագվայի գերիների կողմից` արդիականացվել է մոտ 20 տարի` ավարտին հասնելով 2006 թվականին. դրա շնորհիվ ճանապարհը դարձավ երկկողմանի և ասֆալտապատվեց, անգամ կառուցվեցին նոր, այլընտրանքային, քիչ վտանգավոր ճանապարհ և ճոպանուղի: Այդուամենայնիվ, մահվան ճանապարհը մնաց բախտախնդիրների նախընտրած ճանապարհը, որը որքան կարճ էր նորի համեմատ, նույնքան էլ վտանգավոր:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
3
Beğenmemek
0
7340 | 0 | 0
Facebook