Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Րաֆֆի Հովհաննիսյանը ձայների 38.23%-ով առաջին հորիզոնականում է:

Elect.am
Yazar:
Elect.am
19:15, pazar, 03 şubat, 2013
Րաֆֆի Հովհաննիսյանը ձայների 38.23%-ով առաջին հորիզոնականում է:

2013թ. ՀՀ նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուների օնլայն քվեարկության համար ստեղծված www.elect.am կայքն արդեն հայտնվել է մի շարք քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում:
    
    

Կայքում քվեարկությունների թիվն օրեցօր ավելանում է և արդեն հասել է մոտ 4400-ի:
    
     Այս պահի դրությամբ առաջին տեղում 1691 ձայնով (38.23%) «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է: Երկրորդ տեղում 1208 ձայնով (27.31%) էպոսագետ Վարդան Սեդրակյանն է: Գործող նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը 666 ձայնով (15.06%) ընդամենը երրորդ հորիզոնականում է:
    
    

Ձայների առավել քիչ քանակություն ստացել են նախագահի թեկնածուներ Արման Մելիքյանը և Արամ Հարությունյանը:
    
    

Ինչպես հայտնեց կայքի ադմինիստրացինան, վերջին օրերին եղել են օնլայն քվեարկության արդյունքների խեղաթյուրման մի քանի փորձեր, բայց դրանք բոլորը հայտնաբերվել և վերացվել են:
    
    

Կայքի ադմինիստրացիան շնորհակալություն է հայտնում բոլոր քվեարկողներին իրենց ակտիվության համար և կոչ է անում չդիմել նմանատիպ քայլերի և չվարկաբեկել թեկնածուների բարի համբավը: Elect.am կայքի մասնագետները տեղեկացնում են նաև, որ կայքում հնարավոր է քվեարկել ընդամենը մեկ անգամ միայն ՀՀ տարածքում գործող IP հասցեներից:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4328 | 4 | 0
Facebook