Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Րաֆֆի Հովհաննիսյանը դարձավ առաջատար - Elect.am

Elect.am
Yazar:
Elect.am
21:39, cuma, 25 оcak, 2013
Րաֆֆի Հովհաննիսյանը դարձավ առաջատար - Elect.am

2013թ. ՀՀ նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուների օնլայն քվեարկության համար ստեղծված www.elect.am կայքն արդեն հայտնվել է մի շարք քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում:
    
    

Կայքում քվեարկությունների թիվն օրեցօր ավելանում է և արդեն հասել է մոտ 3500-ի:
    
     Այս պահի դրությամբ առաջին տեղում 1104 ձայնով (31.75%) «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է: Երկրորդ տեղում 1042 ձայնով (29.97%) էպոսագետ Վարդան Սեդրակյանն է: Գործող նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը 602 ձայնով (17.31%) ընդամենը երրորդ հորիզոնականում է:
    
    

Ձայների առավել քիչ քանակություն ստացել են նախագահի թեկնածուներ Արման Մելիքյանը և Արամ Հարությունյանը:
    
    

Ինչպես հայտնեց կայքի ադմինիստրացինան, վերջին օրերին եղել են օնլայն քվեարկության արդյունքների խեղաթյուրման մի քանի փորձեր, բայց դրանք բոլորը հայտնաբերվել և վերացվել են:
    
    

Կայքի ադմինիստրացիան շնորհակալություն է հայտնում բոլոր քվեարկողներին իրենց ակտիվության համար և կոչ է անում չդիմել նմանատիպ քայլերի և չվարկաբեկել թեկնածուների բարի համբավը: Elect.am կայքի մասնագետները տեղեկացնում են նաև, որ կայքում հնարավոր է քվեարկել ընդամենը մեկ անգամ միայն ՀՀ տարածքում գործող IP հասցեներից:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4965 | 8 | 0
Facebook