Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բիբինն ազատվել է աշխատանքից.Դմիտրի Մեդվեդևն ու Սամվել Կարապետյանը հանդիպում- քննարկում են ունեցել

10:19, çarşamba, 01 temmuz, 2015
Բիբինն ազատվել է աշխատանքից.Դմիտրի Մեդվեդևն ու Սամվել Կարապետյանը հանդիպում- քննարկում են ունեցել
     Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « «Ժողովուրդ» -ի տեղեկություններով՝ երեկ տեղի է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հանդիպումը: ՌԴ վարչապետի նախաձեռնությամբ տեղի ունեցած ոչ պաշտոնական այդ հանդիպման քննարկման թեման եղել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետագա ճակատագրի հարցը: Ի դեպ, երեկ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը վերջինիս ծննդյան տարեդարձի առիթով հեռախոսազրույց են ունեցել, կրկին քննարկվել է ՀԷՑ-ի շուրջ Հայաստանում ստեղծված իրավիճակը: Իսկ ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ ՌԴ իշխանությունները որոշել են ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին պաշտոնանկ անել. նա, հավանաբար, Մոսկվայից Երեւան այլեւս չի վերադառնա որպես տնօրեն: Բիբինի պաշտոնանկության մասին լուրի առնչությամբ ՀԷՑ-ից «Ժողովուրդ» -ին պատասխանեցին, որ այն չի համապատասխանում իրականությանը, եւ որ իրենք երեկվա դրությամբ՝ մինչեւ ուշ երեկո, գլխավոր տնօրենի պաշտոնանկության մասին տեղեկություն չունեին»:
    
     Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
    
    
Kaynak: armlur.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3463 | 0 | 0
Facebook