Այսօր Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում ավարտվեց Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթը։ Հաղթող ճանաչվեց Շվեդիան, իսկ Հայաստանը ներկայացնող genealogy խումբը բավականին ցածր միավորներով զբաղեցրեց երբևէ գրանցած ամենացածր հորիզոնականը։ Այս տարի մեր երկիրը բավարարվեց 16-րդ հորիզոնականով։
Երգը ստեղծման ու գործքավորման մեջ մեծ դեր է խաղացել Ա. Մարտիրոսյանը ով և շատ անգամներ նշել է, որ կարևորը գաղափարն է այլ ոչ հաղթանակը։ Նշելով և հարգելով յուրաքանչյուրի տեսակետը ներկայացնում եմ իմ մտահաղացությունը։
Որքան էլ փորձենք գրել թե նրանք մեզ համար հաղթած են միևնույն է մենք պիտի հիշենք մի կարևոր իրողություն, որ մենք հայ ենք և ամեն տեղ ցույց ենք տալիս հայկական արժանիքները, հայկական մշակույթը, իսկ այս անգամ էլ այդ ամենին փորձվեց եվրոպական միտումներ ավելացվել, իսկ արդյունքը՝ խնդրեմ նկատելի է։
Անդրադառնալով բլոգներից մեկի իմ կարծիքի գնահատմանը ուզում եմ նաև նշել, որ եթե այս նույն ոճի մեջ գրված երգ լիներ, բայց չպռոպագանտվեր ցեղասպանությունը ֆինալ չէր անցնի քանզի երբ համեմատում ենք այլ երկրների հետ շատ լավ նկատելի է, որ միայն երգի մեջ կան որոշակի խնդիրներ ինչը և պիտի լուծեր Արմեն Մաչտիրոսյանը, բայց ինչպես միշտ այս անգամ էլ նրանք իրենցն արեցին։
Սիրելի ՖԲ օգտատերեր ամիսներ առաջ երբ ես իմ տեսակետն էի ներկայացնում բոլորդ անմակարդակ ոհմնակներով սանձում էիք ճիշտը գրողին ու խոստանում հաղթանակ՝ ահա եկավ այդ հաղթանակը դե վայելեք...