"My city Dentist" ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կենտրոնը Երևանի լավագույն կլինիկաներից մեկն է, որտեղ աշխատում են արտասահմանից ժամանած բազմապրոֆիլ բժիշկներ և մասնագետներ:
Կենտրոնն առաջինն է Հայաստանում, որն իրականացնում է բուժում ամերիկյան մեթոդներով․ներառյալ՝ լնդերի տարբեր հիվանդությունների լազերային վիրահատություն, պարոդոնտիտի և պարադոնտոզի պրոֆեսիոնալ բուժում՝ լազերի միջոցով, լնդերի պլաստիկ վիրահատություն՝ անհրաժեշտության դեպքում հիվանդի սեփական արյունից պատրաստվում է բնական լինդ նաև օսթեոպլաստիկա (ոսկրային պլաստիկ վիրահատություն) և ատամների լազերային իմպլանտացիա: Լազերային իմպլանտացիան իրականացվում է նորագույն մեթոդներով․նախքան վիրահատությունը կատարվում է 3D ռենտգեն հետազոտություն, հատուկ ծրագրի միջոցով բացահայտվում է բացակա ատամի տեղը՝ անկախ ժամանակահատվածից և նույն տեղում էլ տեղադրվում է իմպլանտը։
Կլինիկայում օգտագործվում են ամերիկյան և եվրոպական բարձրորակ իմպլանտներ: Կլինիկայի առավելություններից նաև այն, որ այստեղ կատարվում է քթի կոսմետիկ ուղղում և մոդելավորում ոչ վիրահատական մեթոդով։
Կետրոնում գործում է լաբարատորիա, որը ևս բաղկացած է գերժամանակակից սարքավորումներով։
Այստեղ ոչ պակաս կարևորվում է հաճախորդների նկատմամբ բարեհամբույր և անհատական մոտեցումը: Խորհրդատվությունն իրականացվում է ամերիկյան մեթոդներով համակարգչի միջոցով, և հաճախորդը Էկրանի վրա տեսնում է առկա բոլոր խնդիրները: Վերջիններիս հենց սկզբից էլ տրամադրվում է ամբողջական տեղեկատվությունիրենց խնդիրների մասին:
Կլինիկայի նորամուծություններից է հանդիսանում բուժումը հաճելի երաժշտության ներքո։
"My City Dentist" ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կենտրոնում տրամադրվում են նաև բժշկական կոսմետոլոգիական ծառայություններ` գեղեցկության ներարկումներով:
Կոսմետոլոգիական պրոցեդուրաները բացարձակապես անցավ և անվնաս են։
Կլինիկայում՝ բուժումը անց է կացվում ամերիկյան և եվրոպական ամենահայտնի ֆիրմաների` մաշկը խոնավեցնող և սնուցող պրոֆեսիոնալ նյութերի միջոցով։
Կլինիկայից բոլոր այցելուները հեռանում են առողջացած, գեղեցկացած և գոհունակ:
My City Dentist - ի կարգախոսն է. Մեզ հետ կլինեք, առողջ, գեղեցիկ և գոհունակ...