Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հարցազրույց՝ ԵՊՀՔ ուսանողուհի Լաուրա Յարիջանյանի հետ

01:24, cuma, 03 temmuz, 2015
Հարցազրույց՝ ԵՊՀՔ ուսանողուհի Լաուրա Յարիջանյանի հետ
     Երևանի պետական հումանիտար քոլեջ, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը գտնվում է Արաբկիր համայնքի Հովսեփ Արղության փողոցում։ Ընդունելիությունը կատարվում է 9-րդ և 11-րդ դասարանների շրջանավարտներին։ Քոլեջը հիմնվել է 1991 թվականին, և այդ ժամանակից մինչ, այսօր պահպանում և արժևորում է իր կողմից թելադրված սկզբմունքները, այն է կրթել ՀՀ համար արժանապատիվ քաղաքացիների և իր գործում նմանը չունեցող մասնագետների։
    
     Իմ զրուցակիցն է ԵՊՀՔ-ի ուսանողուհի Լաուրա Յարիջանյանը, ով սովորում է թարգմանություն և գործավարություն բաժնում։
    
     -Ինչու՞ ընտրեցիք հենց այս քոլեջը։
     Լսել էի քոլեջի որակական բարձր հատկանիշների մասին այդ իսկ պատճառով էլ ընտրեցի հենց այդ քոլեջը
    
     -Ի՞նչ է տալիս քոլեջը՝ իր ուսանողներին։
     Քոլեջում աշխատում են իրոք պրոֆեսորադասախոսական կազմ, դասախոսների, իրենց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ քոլեջի ուսանողները ստանում են այնպիսի գիտելիքներ որոնք օգնում են ուսանողներին քոլեջն ավարտելուց հետո դառնալ աշխատաշուկայում մրցունակ մասնագետներ:
    
     -Մի փոքր պատմեք քոլեջի մասին։
    
Քոլեջում առօրյան շատ հետաքրքիր է անցնում, դասերը նույնպես, քոլեջի լավագույն ուսանողների մասնակցությամբ կազմակերպվում են մի շարք միջոցառումներ որոնք մյուս ուսանողների մեջ ոգևորություն են առաջացնում, և ձգտում առավել լավ սովորելու, ինչու չէ նաև մյուս միջոցառումներում մասնակցության հնարավորություն ունենալու համար։
    
     -Ինչպիսին՞ է դասախոս ուսանող հարաբերությունները։
    
Բնականաբար դասերի ընթացքում դասախոսները շատ խիստ են և ուսանողներից պահանջում են ավելին, դա պայմանավորված է նրանով, որ քոլեջի դասախոսները շահագրգռված են ուսանողներին տալ այնպիսի գիտելիքներ որոնք կոգնեն նրանց պիտանի և աշխատաշուկայում մրցունակ մասնագետներ լինել, իսկ դասամիջոցներին փոխվում է դասախոս ուսանող հարաբերությունը և վերածվում է ընկերական ջերմ մթնոլորտի:
    
     -Իսկ որ՞ բաժնում եք սովորում։
     Սովորում եմ Թարգմանություն և գործավարություն բաժնում *:) )
    
     -Ինչու՞ ընտրեցիք հենց այդ բաժինը։
    
Քոլեջում առկա բաժիններից ես ընտրեցի Գործավարություն և թարգմանություն բաժինը քանի-որ այդ մասնագիտությունը աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունի: Առավել սիրեցի իմ մասնագիտությունը արտադրական պրակտիկայից հետո… պրակտիկան անցկացրեցի Հայաստանի ազգային արխիվում: Այդ ընթացքում էլ համոզվեցի իմ ընտրության ճիշտ հարցում։
    
     Իմ զրուցակիցն էր՝ Լաուրա Յարիջանյանը։
     Հարցազրուցը վարեց՝ Կ. Նազարյանը։
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
12430 | 0 | 0
Facebook