Durun lütfen yüklemiyor...

Makaleler

« Արևով լողացող աղջիկը ». Գյումրեցի երիտասարդ արձակագրուհու մասին

22:44, cuma, 15 mayıs, 2015
« Արևով լողացող աղջիկը ». Գյումրեցի երիտասարդ արձակագրուհու մասին

ՙՉգիտես. բայց քո հորինածը ուրիշին խոստացա։ Կարծում ես հիմա՞ր եմ։ Հեհ․․․ Իմ տունն այնտեղ է, որտեղից ինքնաթիռների վայրէջքն է երևում․․.Դա դու չիմացար։ Ուշ էր լուսանալու չափ, դու ընդամենը գրկել էիր ուզում զգույշ, ինձ՝ փշալարոտածիս․․․ Ինձ հրաժեշտ տալուց հետո մեկը հարցրեց․ «Ինչի՞ էսքան ծանր բաժանվեցիք» ։ Աչքերս բարձրացրի, որ տեսնեմ կատակում է, թե լուրջ է խոսում․․ Հարցրեց մեկը՝ ով անունդ լսեց առաջին անգամ ու հիմա երևի վախենալու աչքերդ չի էլ հիշում արդեն։ Ես խնդացի ու թեման փոխեցի, որ մտածեմ էդ հարցի պատասխանը գոնե ինձ համար։ Ա՜յ քեզ հիմար հարց․․․ Կգրես իմ մասին «Արևով լողացող աղջիկը» վերնագիրը, որը իմ մասին չէ, ու կպատմես, որ անունիս չես սպասելու..․ Կպատմես, որ վազելով, հևասպառ չեկա շուրթերիդ մոտ՝ խլելու արտաշնչածդ, իբրև իմ շունչը նոր, ու չփախա կես տարով՚:

ՙՉգիտես՚–ը այն բազմաթիվ ստեղծագործություններից մեկն է, որի հեղինակը գյումրեցի երիտասարդ արձակագրուհի Աիդա Գալստյանն է: Ոչ բոլորին այս անունն ինչ-որ բան կասի, բայց մեկ անգամ կարդալով նրա ստեղծագործություններն արդեն համոզվում ես, որ Աիդան ծնվել է ստեղծագործելու համար, չնայած ընտրել է այլ մասնագիտություն և այժմ էլ սովորում է ԵՊՀ-ում ՝ապագա ՙսերվիզոլոգ՚ է: Աիդան ստեղծագործել սկսել է դպրոցական տարիքից: Տասներեք տարեկան էր, երբ գրել է իր առաջին ստեղծագործությունը, որը վերնագրել է ՙԳնացքներ՚: Քսան ամյա Աիդան ունի երկու տասնյակից ավել պատմվացքներ, որոնցից ոչ մեկը դեռևս տպագրված չէ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5282 | 2 | 0
Facebook