Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ժողովրդական երգից մինչև բլյուզ և ռոք.Գյումրեցի երիտասարդ երգիչները պատրաստվում են համերգի

16:44, cumartesi, 18 nisan, 2015
Ժողովրդական երգից մինչև բլյուզ և ռոք.Գյումրեցի երիտասարդ երգիչները պատրաստվում են համերգի

Մայիսի 2 –ին, ժամը 18: 00 –ին ՝Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա գյումրեցի սիրված երգիչների և ARATTA ethno jazz band-ի համատեղ համերգային ծրագիրը, որին կմասնակցեն ՙՇանթ՚ հեռուստաընկերության ՙX ֆակտոր՚ նախագծի երկրորդ և երրորդ եթերաշրջանների հաղթողներ Կիմ Գրիգորյանն ու Վահե Մարգարյանը, Արմեն Եդիգարյանը, Սևակ Խաչատրյանը, Կարեն Աթոյանը, Սերոբ Հարությունյանը և ARATTA ethno jazz band-ը: Համերգը կլինի կենդանի հնչողությամբ: Երգիչների կազմը շատ բազմազան է ու տարբեր ոճերի: Այսինքն համերգին հանդիսատեսը հնարավորութուն կունենա ունկընդրելու ժողովրդական երգից մինչև բլյուզ և ռոք

Ւնչպես տեղեկացրեց երգիչ Սևակ Խաչատրյանը ՝համերգը թեմատիկ ուղղվածություն չի ունենա:

ՙ Նպատակը քաղաքում լավ երաժշտության մատուցումն է: Ընկերներով որոշեցինք մեր հանդիսատեսին հաճելի երեկո պարգևել: Համերգի կազմակերպիչը ժողովրդական երգիչ Սերոբ Հարությունյանն է, բայց բոլորս էլ մեր ներդրումն ունենք այդ գործում: Հուսով եմ այդ համերգով մեծ բավականություն և ադրենալին կփոխանցենք մեր համաքաղաքացիներին, - եզրափակեց երգիչը:

ՙ ARATTA ethno jazz band-ը Գյումրու հանդիսատեսին կներկայանա իր առավել հայտնի ու արդեն սիրված կատարումներով: Համերգի ժամանակ մեզ կմիանա նաև Արմեն Եդիգարյանը: Միասին կատարելու ենք Գյումրվա մի երգ, որի մասին չեմ խոսի, այն անակնկալ եմ թողնում մեր հանդիսատեսի համար, - չբացելով բոլոր փակագծերը, մեզ հետ զրույցում ասաց ՝խմբի երաժիշտ, կիթառահար Արմեն Հովհաննիսյանը:

Այսպիսով ՝համերգի մասնակիցներն իրենց հանդիսատեսին խոտանում են անկնկալներով ու հաճելի պահերով հագեցած համերգային ծրագիր:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4431 | 0 | 0
Facebook