Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԳԹԿ-ն պատասխանել է աշակերտի նամակին

18:17, salı, 19 haziran, 2012
ԳԹԿ-ն պատասխանել է աշակերտի նամակին
    
    

Yerkir.am


    

Հունիսի 15-ին կազմակերպված «Անգլերեն»առարկայի միասնական քննությունից հետո Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի 12-րդ հումանիտար դասարանի աշակերտ Գևորգ Մովսիսյանը նամակով դիմել էր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որը հրապարակվել էր նաև մի շարք էլեկտրոնային պարբերականներում:

Նախարարի հանձնարարությամբ աշակերտի նամակն ուղարկվել է ԳԹԿ՝ ուսումնասիրության:

Այսօր ստացվել է ԳԹԿ-ի մասնագիտական պատասխանը, որում, մասնավորապես, նշվում է. «Թեստերի բոլոր 4 տարբերակները բնականաբար չեն կարող լինել բացարձակ նույնական, ուստի որոշակի տարբերություններ թեստային առաջադրանքներում պետք է լինեն: Այդ տարբերությունները, բնականաբար, կարող են ազդել թեստերի բարդության աստիճանի վրա: Հարկ է նշել, որ բարդության աստիճանը թեստաբանական տերմին է, և դրա ճշգրիտ մեծությունը հայտնի է դառնում (հաշվվում է) վիճակագրական վերլուծություններից հետո: Հաճախ առաջին հայացքից բարդ թվացող թեստը իրականում պարզվում է ավելի հեշտ է և հակառակը: Բարեբախտաբար, այս տարվա «Անգլերեն» առարկայի միասնական քննության պարագայում թեստերի բոլոր 4 տարբերակներն ունեցել են գրեթե նույն միջին ցուցանիշները` 13.23, 13.24, 13.21, 13.14, ինչը հազվագյուտ երևույթ է և բնութագրում է թեստերի համարժեքությունը՝ բարդության տեսանկյունից»:

http://www.yerkir.am/am/news/27387.htm


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7716 | 0 | 0
Facebook