Երեկ՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղի անտառում երիտասարդ տղայի դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկությունների՝ մահացածը նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Հենրիկ Աթոյանն էր, ով առանց համարանիշներով УАЗ 69 մակնիշի ավտոմեքենայով վթարի էր ենթարկվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններովч այսօր կեսօրից նրա հարազատները փնտրել են նրան և տևական ժամանակ զանգահարել են նրա բջջայինին, սակայն նա չի պատասխանել, որից հետո գնացել են անտառ, որտեղ էլ հայտնաբերել են:
Սկզբնաղբյուր` http://lorinews.am/lrahos/hasarakutyun/4054-oxbergakan-depq-loru-marzum.html#sel=