Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Միթե մարդկային աչքերում հնարավոր է այսքան տխրության ականատես լինել, որը ես տեսա:

16:01, pazar, 26 nisan, 2015
Միթե մարդկային աչքերում հնարավոր է այսքան տխրության ականատես լինել, որը ես տեսա:

2015 թվականի ապրիլի 22-ին այցելեցի Շանգալի Թլազեր գյուղից իսլամիստ ահաբեկիչներից մազապուրծ եղած և Զախոյում հաստատված Ֆակիր Քամալին: Միթե մարդկային աչքերում հնարավոր է այսքան տխրության ականատես լինել, որը ես տեսա: Ես երբեք այսքան տխրություն չէի տեսել: Ինչ՞ է կատարվում իմ եզդի ազգի հետ, ո՞վ է պատասխանը տալու այս ամենի: Ֆակիր Քամալը ընտանիքով փրկվել է, սակայն նրա աչքերը տեսել են այն, ինչը հնարավոր չէ պատկերացնել քաղաքակրթության դարաշրջանում'' 21-րդ դարում: Իր խոսքերով իր տեսած մղձավանջները իրեն հանգիստ չեն տալիս: Երեխաներ, ովքեր սովից և ծարավից մահանում էին հենց մոր գրկում, մոր աչքերի առջև, ծերեր, ովքեր չէին կարողանում շարունակել ճանապարհը մնում էին հետևում, մեծ թվով աղջիկներ, ովքեր գերևարվում էին' չենթարկվելով ահաբեկիչներին, տղամարդիկ, ովքեր մասայական ոչնչացվում էին հենց երեխաների աչքերի առաջ: Այս ամենի ականատեսն է եղել Ֆակիր Քամալը: Նրա գերդաստանից մեծ թվով մարդիկ զոհը գնացին ահաբեկիչների: Նա պատմում էր, որ փրկվել է հրաշքով: Նա իհարկե իմ բոլոր հարցերին կարողացավ պատասխանել, սակայն իրեն տեսնելով' իսկապես հնարավոր չէր քեզ զսպել, եթե դու սիրտ ունես: Իսկապես շատ տխուր հանդիպում էր, որը երբևէ չէի պատկերացնի: Ֆակիր Քամալը, իր ընտանիքի հետ հաստատվելով Զախոյում, չուներ ոչինչ: Երեխաները ոտաբոբիկ էին, բնակարանը չէր ջեռուցվում, հավատացե՛ք, ձմռանը դրսի և ներսի ջերմաստիճանը իրարից ոչնչով չէր տարբերվում:
     Հանդիպումից հետո չէի կարող անտարբեր անցնել և անմիջապես կապ հաստատեցի տարբեր երկրներից հավաքված և Մ Ա Է խումբ ձևավորած բոլոր ընկերներիս հետ' հայտնելով այստեղի եզդիների դժոխային պայմանները' խնդրելով և ինչու չէ նաև հորդորելով լինենք մի բռունցք և օգնություն տրամադրենք գոնե երկու ընտանիքի: Իհարկե Ֆակիր Քամալի ընտանիքը առաջնահերթ էր լինելու: Միասնությունը միշտ էլ ծնում է իրենից ուժ և հաղթանակ: Դրա վառ ապացույցն էր նաև ընկերներիս արձագանքը, որը ոչ միայն դրական էր, այլ նաև պարտք համարեցին իրենց համար:
     Մ Ա Է խմբի կողմից հավաքագրվեց 2200 ամերիկյան դոլար գումար, որը ուղղվեց Զախոյում հաստատված եզդի 7 փախստական ընտանիքներին, ովքեր Թլազեր և Թլբնաթ գյուղերի բնակիչներ էին: Քանի որ ես ինքս էի այնտեղ, ուստի ընկերներս հավանություն տվեցին իմ այն խոսքին, որ այդ գումարով միայն կոշիկներ գնենք, քանի որ իսկապես ամենաշատը դրա կարիքն էին զգում: Այդ գումարով իմ անմիջական հսկողությամբ գնվեց 220 զույգ կոշիկ և բաժանվեց 7 ընտանիքի անդամների, որոնք բավականին բազմանդամ էին:
     Մ Ա Է խումբը բազմիցս շեշտել է, որ այս օգնությունով չի ցանկացել իր հասցեին գովեստի խոսքեր հնչեցնի, չնայած որ այդ օգնությունը հասարակության շրջանում լայն արձացանք գտավ: Դրական էին արձագանքում ոչ թե որ օգնությունը մեծ մասշտաբի էր, այլ նրա համար, որ իսկապես այն տեղ հասավ: Այդ օգնությունից ոգևորված' մի շարք եզդի անհատներ վստահությամբ լցվեցին Մ Ա Է խմբի հանդեպ և ցանկացան որպեսզի մեր միջոցով օգնություն տրամադրեն փախստական եզդիներին: Այդ ցանկությունը ի կատար ածելու համար' Մ Ա Է խումբը բանկային-խնայողական հաշվեհամար բացեց բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն ունեին մեր միջոցով իրենց լուման ունենաին այս դժվարին օրերին: Գումարը հավաքագրվելուց հետո' նույն կերպ օգնությունը կտրամադրվի եզդի փախստականներին:
     Ամփոփելով այս ամենը' միայն կրկնեմ Ֆակիր Քամալի տպավորիչ խոսքերը.
     -Մի բան արեք մեզ համար: Բոլորդ ոտքի կանգնեք և ձեր ձայնը բարձրացրեք ամբողջ աշխարհին: Այս օրերին յուրաքանչյուրդ եթե կարողանա մեզ համար թեկուզ ամենաչնչինը անի, իմացե՛ք, դա անում եք ձեր համար:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3928 | 0 | 0
Facebook